Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լիճք գյուղում բացվեց մանկապարտեզ

Լիճք գյուղում բացվեց մանկապարտեզ 12.11.2019

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ: Մանկապարտեզի բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, եւ Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ մանկապարտեզի երկու սաների մասնակցությամբ: Մարզպետը եւ համայնքի ղեկավարը տնօրեն Կարինե Շաբոյանի ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզի խմբասենյակներում, խոհանոցում ու ճաշարանում, ծանոթացան շենքային, գույքային եւ ուսումնադաստիարակչական պայմաններին: Տնօրենի ներկայացմամբ՝ մանկապարտեզում կեցության, ուսումնառության ու ստեղծագործական ձիրքերի զարգացման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: «Բացվել է երեք խումբ՝ 96 տեղով: Աշխատակազմը լիովին պատրաստ է՝ երեխաներին նախադպրոցական անհրաժեշտ կրթություն ու դաստիարակություն ապահովելու համար: Մանկապարտեզը կարող է ապահովել մինչեւ 100 տեղ...

Գեղարքունիքի մարզպետի և  Իզերի դեպարտամենտի նախագահի միջև ստորագրվել է   համագործակցության 2019-2021 թվականների պայմանագիրը

Գեղարքունիքի մարզպետի և Իզերի դեպարտամենտի նախագահի միջև ստորագրվել է համագործակցության 2019-2021 թվականների պայմանագիրը 08.11.2019

Նոյեմբերի 8-ին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան -Պիեռ Բարբիեն ստորագրել են Իզեր-Գեղարքունիք ապակենտրոնացված համագործակցության 2019-2021 թվականների պամանագիրը: Նշված ժամանակահատվածում կողմերը կշարունակեն և կխորացնեն համագործակցությունը տուրիզմի, ֆրանսերեն լեզվի ուսուցման և տարածման, մշակույթի և առողջապահության ոլորտներում: Պայմանագիրը ստորագրվել է Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի, մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի, Իզեր-Գեղարքունիք համագործակցության օպերատորների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունն այնուհետև Գրենոբլում հրավիրվել է մասնակցելու Սևանի և Գրենոբլի ...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  Գրենոբլ քաղաքում հանդիպել է նաև  տեղի հայկական սփյուռքի  ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գրենոբլ քաղաքում հանդիպել է նաև տեղի հայկական սփյուռքի ներկայացուցիչներին 08.11.2019

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզ ունեցած հրավերի շրջանակներում նոյեմբերի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել Գրենոբլի և Դոֆինեի հայ մշակույթի տանը, անմիջական զրույց և մտքերի փոխանակում անցկացրել Իզերում գործող և հայկական սփյուռքը ներկայացնող ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:Մասնակիցներին ողջունել է Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը:Հանդիպումն անցել է շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում:

Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի Իզերի մարզի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետի ղեկավարած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի Իզերի մարզի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ 07.11.2019

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցությունն էլ ավելի զարգացնելու և համագործակցության նոր հուշագիր ստորագրելու նպատակով նոյեմբերի 5-8-ը Իզերի Դեպարտամենտալ խորհրդի հրավերով Գրենոբլ է մեկնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են Գեղարքունիքի մարզպետի օգնական Նարեկ Մանուկյանը, Գեղարքոունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ, Իզեր-Գեղարքունիք համագործակցության ծրագրերի համակարգող Վարդուհի Մնացականյանը, Սևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ: Նոյեմբերի 6-ին պատվիրակության ներկայացուցիչները հյուրընկալվել են «ԱՖՐԱՏ» տուրիստական ընկերությունում, որտեղ կազմակերպության տնօրենը և ներկայացուցիչները խոսել են «ԱՖՐԱՏ»-ի առաքելությունների, քայլարշավային ...

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 07.11.2019

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ի թիվս օրակարգային հարցերի՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարին և մարզպետներին է ներկայացրել մարզերի վարչական տարածքներում ընդերքօգտագործման ոլորտում արձանագրված խախտումները՝ կարևորելով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը։ Այս առնչությամբ նախարարի կողմից մարզպետներին հանձնարարվել է ապահովել տեղերում ընդերքօգտագործման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնող մարմնի և տարածքային ու տեղական իշխանությունների միջև փոխգործակցությունը՝ օրենսդրորեն ամրագրված նորմերը պահպանելու նպատակով։ Ընդգծվել է նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում հանրային լսումների կազմակերպման փուլում հանրության հետ ամբողջական տեղեկատվական և բացատրական աշխատանքների անցկացման կարևորությունը։ Խորհրդակցությանը նախարար Պապիկյանը մարզպետների...

Գրենոբլում Գեղարքունիքի մարզի պատվիրակությունն ունի հագեցած օրակարգ

Գրենոբլում Գեղարքունիքի մարզի պատվիրակությունն ունի հագեցած օրակարգ 07.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ղեկավարած պատվիրակության անդամները շարունակում են հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում, ծանոթանում համագործակցային ոլորտների գործունեությանը, մտքեր և փորձ փոխանակում : Նոյեմբերի 7-ին Գեղարքունիքի պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են «IRAPA» տուրիստական հարթակի հանձնախմբի ժողովին, համատեղ քննարկել տուրիզմի ոլորտում կողմերի միջև իրականացված և նախատեսվող անելիքները: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Վիենի և Գրենոբլի քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, Սևանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներ: Նույն օրը Գեղարքունիքի մարզի պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականին իրականացվող ծրագրին, խոսել 2020 թվականի ծրագրային հեռանկարների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06