Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ»   կազմակերպության տնօրենին

Գեղարքունիքի մարզպետը ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրենին 04.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «ՓԻ ԷՍ ԱՅ» կազմակերպության տնօրեն Լեւոն Թորոսին՝ նրա հետ քննարկելով այլընտրանքային էներգիայի արտադրության ոլորտում կատարվելիք ներդրումների հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում Լեւոն Թորոսը հետաքրքրվեց մարզի այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորություններով ու զարգացման հեռանկարներով, ապա ներկայացրեց իր ցանկությունը՝ Արտանիշ գյուղում ինը հեկտար սեփական հողատարածքում արեւային ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու համար, ինչ նպատակով էլ նա իրեն պատկանող հողի գործառնական նշանակությունը փոխելու դիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարան: «Ձեր դիմումն ուղարկված է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որտեղ այն անցնելու է որոշակի ընթացակարգեր, ինչի համար եւ անհրաժեշտ ժամանակ է պահանջվում...

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս 01.11.2019

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառութցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի Ծափաթաղ-Արեգունի 12,5 կիլոմետր երկարության հատվածի ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 457 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսից եւ արդեն մոտենում են ավարտին: Հոկտեմբերի 31-ի դրությամբ կատարվել է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցում մոտ 11 կիլոմետր երկարությամբ: Մնացած մեկուկես կիլոմետրի վրա տեղադրվել է միաշերտ ասֆալտբետոնյա ծածկ, իսկ երկրորդ շերտը կտեղադրվի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարների հավաստմամբ՝ Ճանապարհաշինարարական աշխատանքներն ավարտված են ավելի քան 90 տոկոսով....

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չինաստանի մեքենաշինական ինժեներական ընկերության  ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Չինաստանի մեքենաշինական ինժեներական ընկերության ներկայացուցիչներին 01.11.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Չինաստանի մեքենաշինական ինժեներական ընկերության (China Machinery Engineering Company CMEC) Ներդրումների եւ ֆինանսների բաժնի գլխավոր տնօրեն Զանգ Զուին եւ «Ռոյալ Ֆրոնտ» միջազգային կազմակերպության էքսկլուզիվ մենեջեր եւ խորհրդի անդամ Սինա Ֆաթթահին եւ նրանց գլխավորած պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ կատարվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում մարզպետը ներդրողներին ծանոթացրեց մարզի տնտեսական հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ քաղաքականությանը, օրենսդրությանը եւ ենթակառուցվածքներին, այս ոլորտում բիզնես ծավալելու հնարավորություններին: «Մեր մարզում այս պահին գործում են արեւային ֆոտովոլտային երկու կայան՝ մոտ 10 մեգավատ հզորությամբ: Շուտով կկառուցվի նաեւ 250 մեգավատ հզորության կայան Մեծ Մասրիկում...

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում դիտարկեց սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Ծովագյուղում դիտարկեց սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը 31.10.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այց կատարեց Ծովագյուղ համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Ծովագյուղում այժմ շինարարական նկատելի եռուզեռ է Կայարան թաղամասում, որտեղ կատարվում են բազմաբնակարան շենքերի տանիքների եւ շքամուտքերի հիմնանորոգման, ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրամադրած տվյալներով՝ սուբվենցիոն առաջին ծրագրով հիմնանորոգվում են բազմաբնակարան երկու շենքերի տանիքները եւ ութ մուտքերը: Շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 31 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա 15-20 օրերի ընթացքում: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Գեղարքունիքի մարզպետարանին եւ Ծովագյուղի համայնքապետարանին, որոնց շնորհիվ վերջապես ունենում ենք նորոգված տանիք ու մուտքեր...

Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքները ստացել են հերթական տեխնիկական միջոցները

Ճամբարակ եւ Վարդենիս քաղաքները ստացել են հերթական տեխնիկական միջոցները 31.10.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիս եւ Ճամբարակ խոշորացված համայնքները «Տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող «Վարդենիս եւ Ճամբարակ խոշորացված համայնքների կոմունալ ծառայությունների բարելավում եւ ճանապարհների որակյալ սպասարկում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ծրագրի շրջանակներում ստացան ծրագրով նախատեսված եւս մեկական տեխնիկա՝ էքսկավատոր եւ գրեյդեր: Ինչպես տեղեկացրին Վարդենիսի եւ ճամբարակի համայնքապետարաններից, Էքսկավատորը տրվել է Վարդենիսի, գրեյդերը՝ Ճամբարակի համայնքապետարանին: Վարդենիս համայնքը ստանում է չորրորդ, Ճամբարակ համայնքը՝ հինգերոդ տեխնիկան: «Առաջիկայում ստանալու ենք նաեւ բեռնատար մեքենաներ, այլ տեխնիկական միջոցներ, որոնց թիվը կհասցվի ութի: Տարվա բոլոր եղանակներին դրանք անխափան կծառայեն մեր բնակիչների, տնտեսությունների ու կազմակերպությունների կարիքներին, կոմունալ ծառայությունների սպասարկման որակի բարձրացմանն ու ապահովմանը»,-ներկայացրին Վարդենիսի եւ Ճամբարակի համայնքապետարաններից:

Լուսակունքում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Լուսակունքում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց 31.10.2019

Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 333 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սեպտեմբերից եւ կավարտվեն նոյեմբեր ամսի ընթացքում: «Հոկտեմբերի վերջին օրվա դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների մոտ 70 տոկոսը: Մնացած աշխատանքները կավարտենք առաջիկա կես ամսվա ընթացքում: Ոռոգման ցանցը կառուցվում է մոտ 800 գծամետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով: Նախկին ցանցը շատ հատվածներում գրունտային էր, որոշ հատվածներում՝ երկաթբետոնե կիսախողովակներով, որոնք քայքայվել էին ու կորցրել շահագործման պիտանիությունը, ինչի պատճառով մատակարարվող ջրի կորուստները շատ էին, ջուրը մեծ դժվարությամբ էր հասնում հողամասեր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06