Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում իրականացվում են (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման աշխատանքներ

22.03.2022

Գավառի պոլիկլինիկայում, Դդմաշենի և Լճափի ամբուլատորիաներում մարտի 22-ին և 23-ին, իրականացվելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների հետներդրումային գնահատման աշխատանքներ: Գնահատման աշխատանքներում ներգրավված են Ամերիկայի միացյալ նահանգների «Թասք ֆորս ֆոր գլոբալ հելթ» հասարակական կազմակերպության, Ամերիկայի միացյալ նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների, Գլոբալ Առողջապահական խորհրդատվական կազմակերպության (MM Global Health Consulting), Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ: Վերջիններիս ներկայացուցիչներին մարտի 22-ին ընդունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը: Հյուրերը մարզպետի տեղակալին ներկայացրին համառոտ տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ, որում մասնավորապես նշվեց, որ գնահատման աշխատանքներն ուղղված են տարբեր ՀՀ (COVID-19) դեմ պատվաստումային գործընթացում ձեռքբերումների գնահատմանը, առկա խնդիրների վերհանմանը, պատվաստումային գործընթացի կազմակերպմանը, զարգացման ուղղությունների մշակմանը, պատվաստումային գործընթացում ներգրավված բուժաշխատողների հմտությունների, ազգաբնակչության շրջանում (COVID-19) դեմ պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության և մտահոգությունների բացահայտմանը:
Ըստ ներկայացվող տեղեկատվության` բուժհիմնարկներում իրականացված գնահատման ավարտին փորձագետների կողմից առողջապահության նախարարությանն է ներկայացվելու զեկույց՝ ՀՀ-ում (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացի վերաբերյալ և առաջարկվելու են նոր մոտեցումներ` ՀՀ-ում պատվաստումային գործընթացի խթանման ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզպետի տեղակալը կարևորեց փորձագետների կողմից նման գործընթացի իրականացումը մարզի բուժհիմնարկներում հույս հայտնելով, որ ուսումնասիրման և գնահատման արդյունքները կլինեն գոհացուցիչ և արդյունավետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38