Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ակունքում 13 փողոց անվանակոչվեց Արցախյան պատերազմների հերոսների անուններով

Ակունքում 13 փողոց անվանակոչվեց Արցախյան պատերազմների հերոսների անուններով 08.04.2021

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի 13 փողոցներ այսուհետ կրելու են Արցախյան պատերազմներում հերոսացած ակունքցիներ Էդվարդ Պետրոսյանի, Հովիկ Հովհաննիսյանի, Մեսրոպ Զոհրաբյանի, Գայ Ղազարյանի, Արսեն Հովհաննիսյանի, Օնիկ Սիմոնյանի, Նարեկ Հովհաննիսյանի, Սուրիկ Ավետիսյանի, Գառնիկ Խաչատրյանի, Արծրուն Սիմոնյանի, Արա Խաչատրյանի, Արտաշես Ջանիբեկյանի եւ Սասուն Մովսիսյանի անունները։ Փողոցների անվանակոչության արարողությունները համատեղվեցին Արցախյան պատերազմներում զոհված ակունքցի հերոսների մեծարման միջոցառումների հետ, որը կայացավ Ակունքի նորակառույց զբոսայգու տարածքում։ Անվանակոչության եւ հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ակունքի համայնքի ղեկավարը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների ծնողներ ու հարազատներ, համայնքի բնակիչներ: Անվանակոչված յուրաքանչյուր փողոցի մուտքի մոտ կտրվեցին ժապավեններ, հնչեցին մեծարանքի ու ոգեկոչման խոսքեր, կատարվեց...

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպող մարզային հանձնաժողովի առաջին նիստը

Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպող մարզային հանձնաժողովի առաջին նիստը 08.04.2021

Հիմք ընդունելով առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 25-ի համապատասխան գրության պահանջը Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու և իրականացնելու նպատակով մարզային հանձնաժողով, որի աշխատանքները համակարգում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Գեղարքունիքի մարզպետարանի ԱՍԱ վարչության, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի ներկայացուցիչներ, Մարտունու և Սևանի ԲԿ-ների բժիշկներ: Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև հանրային իրազեկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց

Գեղարքունիքի մարզում այս տարի կնորոգվեն եւ սարքավորումներով կապահովվեն 25 դպրոցական ճաշարաններ

Գեղարքունիքի մարզում այս տարի կնորոգվեն եւ սարքավորումներով կապահովվեն 25 դպրոցական ճաշարաններ 08.04.2021

Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի հանրակրթական 25 հաստատությունների ճաշարանների նորոգման, սարքավորումների ապահովման ու կահավորման խնդիրը։ Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանը, Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ներկայացուցիչ, ճարտարապետ Էմմա Հարությունյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ, քաղաքաշինության, ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունների պետերը։ «Գեղարքունիքի մարզպետարանը ՄԱԿ-ի պարենային ծրագրի գրասենյակի ու գործընկեր այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ անելու է հնարավորը, որպեսզի նախատեսված աշխատանքները սկսվեն եւ ավարտվեն մոտեցող ամառային արձակուրդների ընթացքում, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբից մեր տարամադրության տակ գտնվող ցանկում ընդգրկված դպրոցների ճաշարանները գործեն միանգամայն նորացված ու արդիականացված պայմաններում»...

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվեցին 13 մանկավարժներ 07.04.2021

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացրած տարբեր մասնագիտություն ունեցող 13 մանկավարժների, ովքեր, լավագույն, երկարամյա և անբասիր աշխատանքի համար 2020 և 2021 թվականներին խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Մարզպետը ողջունեց նրանց, շնորհավորեց նաև մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: «Ընդունեք իմ երախտագիտությունը՝ ձեր անձնվեր աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս շնորհակալագրերն ավելի կպարտավորեցնեն ձեզ՝ խելացի ու բանիմաց սերունդներ կրթելու ու դաստիարակելու հարցում: Ձեր նման էլի շատ մանկավարժներ իրենց ազնիվ աշխատանքով արժանի են գովեստի ու խրախուսանքի: Անգնահատելի է ուսուցչի աշխատանքը, այն մեծ դեր ունի նաև հասարակության զարգացման գործում:...

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում կիրականացվի մարզային շաբաթօրյակ

Ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզում կիրականացվի մարզային շաբաթօրյակ 07.04.2021

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակի՛չ, տեղեկացի՛ր, որ ապրիլի 10-ը մարզային շաբաթօրյակի օրն է: Դուրս արի տանից և քո մտերիմների, բարեկամների, հարևանների ու գործընկերների հետ մաքրի՛ր քո բակը, քո շրջապատը, քո փողոցն ու քո համայնքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետի համապատասխան հանձնարարականով 2021թվականի ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում կկազմակերպվի և կիրականացվի մարզային շաբաթօրյակ: Մարզային շաբաթօրյակի աշխատանքները կհամակարգի Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը: Գեղարքունիքի մարզպետի համապատասխան հանձնարարությամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համակարգելու և արդյունավետ իրականացնելու համար նշանակվել են մարզի հինգ տարածաշրջանների պատասխանատուներ...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ 07.04.2021

Շնորհավորում եմ բոլոր մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում մայրությունն է եղել բնության անկրկնելի գեղեցկությունն ու զարդարանքը, որը միշտ նորացնում ու իմաստավորում է կյանքը, ավետում մարդու ծնունդը։ Հայ մայրն իր առաքինի դրսևորումներով մշտապես անգնահատելի դեր է ունեցել նաև ընտանիքներում եւ ընդհանրապես հասարակության կյանքում՝ պահպանելով և սերունդներին փոխանցելով տարիներ ի վեր ձևավորված գեղեցիկ ավանդույթներն և ազգային արժեքները: Մեր ազգին ու հայրենիքին բաժին ընկած դժվարությունների հաղթահարման գործում այսօր ևս կարևոր է մայրության հզոր ուժը։ Հարգարժան մայրեր, քույրեր, դուստրեր, ցանկանում եմ ձեզ խաղաղություն, ընտանեկան երջանկություն, գեղեցկություն ու անմար ժպիտ, ապրեք առողջ ու երջանիկ կյանքով: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-04 16:16:23