Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ  ԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ

ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԳԱՎԱՌԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՈՒՄ 18.09.2013

Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող 60 աշակերտների համար Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ այսուհետ գործելու է վերականգնողական եւ բուժական սրահը, հիմնանորոգված շքամուտքը եւ մուտքի նորակառույց թեքահարթակը: ՀՕՖ-ը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Նյու Յորքի օժանդակ կոմիտեի հետ` այդ դպրոցում իրականացնելով բարեգործական բազմաթիվ ծրագրեր: Վերոնշյալ ծրագրերի կողքին նորոգվել են այդ դպրոցի ուսումնական գործընթացի անբաժանելի մաս հանդիսացող կավագործության, փայտամշակման եւ կարի արհեստանոցները եւ ապահովվել անհրաժեշտ...

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՙ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ -2013ՙՙ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՙՙ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ -2013ՙՙ ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ 17.09.2013

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ,, Սևանա լիճ - 2013,, շախմատի 16-րդ կարգի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 10 շախմատիստներ: Մրցաշարի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մրցաշարին մասնակցում էին միջազգային կարգի գրոսմայստերներ, ավստրիացի Մարկոս Ռագգերը, լեհ Դարիուշ Սվերչը, բելառուս Սերգեյ Ժիգալկոն, ռուս Իվան Պոպովը, ուկրաինացի Յուրի Կուզուբովը և Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը: Շախմատային...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 10.09.2013

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դիմում ներկայացրեց 23 քաղաքացի: Հիմք ընդունելով նրանցից 13-ի դիմումներում ներկայացված խնդիրները, մարզպետը տրամադրեց տարբեր չափի դրամական օգնություն: 5 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 1 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, բազմազավակ 1 ընտանիք՝ սեփական բնակարան չունենալու, 1 քաղաքացի՝ շինանյութի, 1 քաղաքացի՝ ...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ 07.09.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է «Սևան» հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին: Նշվել է, որ «Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը: Գեղարքունիքի մարզպետարանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 03.09.2013

Սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Իրենց մտահոգող խնդիրների վերաբերյալ մարզպետին դիմում ներկայացրեց 40 քաղաքացի: Հաշվի առնելով նրանցից 18-ի ներկայացրած խնդիրները, մարզի ղեկավարը տրամադրեց դրամական օգնություն: 11 քաղաքացի մարզպետին դիմեց աշխատանքի տեղավորման կամ աշխատանքային ոլորտում ի հայտ եկած խնդիրների կարգավորման, 3 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում բուժման մեկնելու, 2 քաղաքացի առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, 1քաղաքացի ավանդների վերադարձման խնդրանքով...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 380 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՆԱՍՆԱԿԵՐ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է ՄՈՏ 380 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԱՆԱՍՆԱԿԵՐ 02.09.2013

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով արդեն երկու ամիս ընթացող բերքահավաքի արդյունքում մարզի տնտեսություններում կուտակվել է մոտ 380 հազար տոննա անասնակեր: Խոտի բերքահավաքն այժմ ընթանում է ծովի մակարդակից 2300-2500 մետր բարձրությունների վրա՝ բնական խոտհարքերում ու դարձյալ ապահովվում է բարձր բերքատվություն: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում ապահովել են անասնակերը; Խոտի բերքահավաքը մարզում կավարտվի սեպտեմբերի վերջերին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-06 21:19:11