Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում անցկացվեց «Բարբառների երկխոսություն» մրցույթ-փառատոնի մարզային փուլը

20.05.2022

Գեղարքունիքի մարզպետարանն արդեն 12-րդ անգամ անցկացնում է «Հայրենի եզերք» խորագրիրը կրող «Բարբառների երկխոսություն» մարզային մրցույթ-փառատոնը:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, մրցույթ-փառատոնը մեծ մասսայականություն է վայելում հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում։
Այս տարի մրցույթ-փառատոնը մեկնարկել էր մարտ ամսին, տեղերում անցկացվել էին տարածքային փուլերը, իսկ 2022 թվականի մայիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի աջակցությամբ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց հերթական մրցույթ-փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին 41 դպրոցականներ։
Երեխաները բարբառով ներկայացրին իրենց համայնքի եւ ընտանիքի հետ կապված իրապատումներ, պատմություններ, ինչպես նաեւ հեքիաթներ՝ մինչեւ 3-5 րոպե տևողությամբ: ժյուրիի կազմը ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։
Ժյուրիի որոշմամբ մրցույթ-փառատոնի «Լավագույն կատարում» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին՝ Երանոսի միջնակարգ դպրոցի զույգը՝ Նոնա Քոսյան, Գուրգեն Աղեկյան, Սարուխանի թիվ 3 միջնակարգ դպրոցի խումբը՝ Ավետիս Աբրահամյան, Աննա Արզունյան, Սերինե Գարգրցյան, Արման Թորոյան, Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի խումբը՝ Վարսենիկ, Վիկտորյա, Զարուհի Ղուրշուդյաններ, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտուհի Նարե Մոսեյանը, Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի խումբը՝ Արման Շաբոյան, Էլինա Սուքիասյան, Մանվել Ափյան, Կարեն Գյուլումյան, Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտ Գոռ Հակոբյանը, Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի խումբը՝ Ելիսա Հովակիմյան, Աշոտ Գափոյան, Էլլա Մանուկյան, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի զույգը՝ Աշխեն Խաչատրյան, Համեստ Կարապետյան, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Վիգեն Հայրապետյանը եւ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նարե Մարդոյանը։
Մրցույթ-փառատոնի հաղթողներն ու բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և նվերներ ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59