Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Գեղարքունիքի մարզպետը Գանձակում մասնակցեց  համայնքապետարանի 2019  թվականի աշխատանքային  գործունեության հաշվետվությանը

Գեղարքունիքի մարզպետը Գանձակում մասնակցեց համայնքապետարանի 2019 թվականի աշխատանքային գործունեության հաշվետվությանը 09.03.2020

Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մշակույթի տանը 2019 թվականին կատարած աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանը: Հաշվետվությանը լսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ներկա էին համայնքի բնակիչներ, համայնքապետարանի եւ ենթակա կառույցների, Գանձակի բուժամբուլատորիայի աշխատակիցներ, ավագանու անդամներ: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ նախորդ տարում Գանձակի համայնքապետարանի բյուջեի սեփական եկամուտները հավաքագրվել են 98, 5 տոկոսով՝ կազմելով 29 միլիոն 665 հազար դրամ: Պետության կողմից տրամադրված դոտացիան կազմել է 85 միլիոն 559 հազար դրամ, որը տրամադրվել է ամբողջությամբ: Տեղական բյուջեի միջոցներն ուղղվել են ինչպես համայնքապետարանի եւ ենթակա կառույցների գործունեության ապահովմանը, այնպես էլ՝ սոցիալ -տնտեսական եւ կենսական նշանակության հիմնախնդիրների կարգավորմանը: 2019 թվականին կատարված աշխատանքների

Գեղարքունիքի մարզպետը ծաղիկներ նվիրեց մարզպետարանի կին աշխատակիցներին

Գեղարքունիքի մարզպետը ծաղիկներ նվիրեց մարզպետարանի կին աշխատակիցներին 09.03.2020

Մարտի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորեց և ծաղիկներ նվիրեց Գեղարքունիքի մարզպետարանի և մարզային ենթակայության ՍԱՏԳ-ների կին աշխատակիցներին՝ մաղթելով նրանց առողջություն և նորանոր հաջողություններ: «Սիրելի գործընկերներ, ես ձեզ շնորհավորում եմ, և այս շնորհավորանքները թող փոխանցվեն նաև ձեր ընտանիքի մյուս կին անդամներին, ձեր հարազատներին: Շատ եմ սիրում ասել, որ դուք շատ խելացի եք: Ձեր ժպիտը բոլորին է անհրաժեշտ՝ և՛ ձեր ընտանիքում և՛ ձեր գործընկերային միջավայրում: Քանի գնում, մեր հասարակության մեջ կանանց դերը մեծանում է, ինչն էլ իր նպաստն է բերում մեր երկրին, մեր հասարակությանը: Ես ուրախ կլինեմ, որ մեր կառույցում ձեր դերը մեծանա, ավելի ընդգծվի, դրանից միայն մեր գործերը կշահեն: Այնպես որ, խնդրանքս, հորդորս է՝ ավելի ակտիվ եղեք », - նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը Կանանց տոնի առթիվ իր շնորհավորանքները փոխանցեց նաև մարզային ենթակայության կրթական, մշակութային և առողջապահական հիմնարկների կին աշխատակիցներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը` Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը` Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2020

Սիրելի մայրեր, տիկնայք, քույրեր եւ դուստրեր: Անգնահատելի է ձեր դերը թե՛ ընտանիքում, թե՛ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեր ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսեւորած բացառիկ արիության եւ տոկունության դրվագները։ Հայաստանի Առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանայք ունեին ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքում կանայք ստանձնել են պատասխանատու ոլորտներ եւ հանդես են գալիս որոշում կայացնողների դերում։ Կանանց ավելացող դերակատարությունն իր հերթին շարունակաբար ավելացնելու է խաղաղ համակեցության եւ սոցիալական արդարության այն ուղղորդիչները, որոնք մենք իսկապես առաջնային ենք համարում։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, մաղթում ծաղկավառ գարուններ եւ անսպառ երջանկություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն

Մարտի 9-ից դասերը կվերսկսվեն 06.03.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետևաբար, ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից` մարտի 9-ից դասերը կվերսկսվեն: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 5-ի նիստում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին ևս հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում, նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի: Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել: ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները 2-12-րդ դասարանցիների համար մարտի 23-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են 2020 թվականի մարտի 2-ից 8-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների համար՝ մարտի 16-ից 29-ը ներառյալ տեղափոխվել են մարտի 2-ից 8-ը ներառյալ և մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Սուրեն Պապիկյանը մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել 06.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անցկացրել է մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Խորհրդակցության մեկնարկին Շրջակա միջավայրի նախարարի առաջարկությամբ անդրադարձ է կատարվել Կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին․ «Հիմնական միջոցառումը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին։ Այդ օրը քաղաքացիները կամավոր սկզբունքով ծառեր կտնկեն իրենց այգիներում, բակերում և հարակից տարածքներում։ Միջոցառման իրականացման գործում մարզպետարանների դերը ամենակարևորներից է, ներգրավված կլինեն դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ»,- նշել է Գրիգորյանը և ավելացրել, որ ծրագիրն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ մասի շրջանակներում քաղաքացիները պետության կողմից որոշված տարածքներում կմասնակցեն անտառավերականգնման աշխատանքներին։ Անդրադառնալով օրակարգային մյուս հարցերին` ՏԿԵ նախարար

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության  պատասխանատուների համատեղ նիստին

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստին 04.03.2020

2020 թվականի փետրվարի 7-ին կայացած Հայաստանի Համայնքների Միության «Ֆրանսիա» խմբի նիստում Գեղարքունիքի մարզը ընդգրկվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի Հայաստանում տուրիզմի աշխատանքային խմբի պատասխանատուների ցանկում: Մարտի 4-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության պատասխանատուների համատեղ նիստը, որին մասնակցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը: Հանդիպման նպատակն է եղել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովի կազմակերպման աշխատաժողովի ֆրանսիական կողմի պատասխանատուների հետ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36