Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

     Անցկացվել է շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնություն

Անցկացվել է շախմատի Գեղարքունիքի մարզային առաջնություն 02.03.2020

Գանձակ գյուղի թիվ1 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի շախմատի 2020 թվականի մարզային առաջնության մարզային փուլը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ, առաջնությանը մասնակցել են մինչեւ 8,10, 12, 14 եւ 16 տարեկան պատանի շախմատիստները: Այն անցկացվել է երկու փուլով: Շախմատի մարզային առաջնության տարածքային փուլը անցկացվել է փետրվարի 20-23-ը, որին մասնակցել են ՀՀ շախմատի ակադեմիայի Սեւանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի շուրջ 300 պատանի շախմատիստներ: « Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները եւ Գանձակ համայնքի հավաքական թիմը: Առաջնությունը անցկացվեց ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն: Յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրված էր 20 րոպե ժամանակ` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մինչեւ 8 տարեկանների

Սևանա  լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման  աշխատանքներ

Սևանա լճի ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում իրականացվում են անտառմաքրման աշխատանքներ 02.03.2020

Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների» 2020 թվականի տարեկան ծրագրի, Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառմաքրման աշխատանքները: Հունվարի 9-ից «Սևանա ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները, որոնք իրականացվում են «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի կողմից: Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա: Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նրանց տեղեկացմամբ՝ նախատեսված է մաքրել շուրջ 887 հա անտառապատ տարածք: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հա ջրածածկ տարածք:

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանցվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանցվել 02.03.2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն գրանվել Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2020 թվականի մարտի երկուսի դրությամբ կորոնավիրուսով հիվանդությունների դեպքեր չեն գրանցվել: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի տեղեկացմամբ, անցած շաբաթ եւ կիրակի օրերին խստացված ռեժիմով են աշխատել ինչպես հիվանդանոցային բուժում իրականացնող, այնպես էլ առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունները: «Անցած երկու օրերի ընթացքում մեր բուժհաստատություններում կորոնավիրուսով հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակը վերահսկվում է, բուժհաստատություններն աշխատում են խստացված ռեժիմով: Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել, իսկ այնուհետև հարկավոր է հետեւել այն խորհուրդներին, որ համացանցի կամ ԶԼՄ-ների միջոցով տրվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից»,-նշեց Լուսինե Վարդանյանը:

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն  ՏԻՄ գործունեության հաշվետվություններ

Գեղարքունիքի մարզի համայնքները կներկայացնեն ՏԻՄ գործունեության հաշվետվություններ 27.02.2020

Համաձայն ՀՀ ՏԻՄ մասին օրենքի 59-րդ հոդված 7-րդ կետի, համայնքի ղեկավարը ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը համայնքի ավագանու, իր գործունեության և համայնքի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Այդ հաշվետվությունները տեղադրվում են համայնքային պաշտոնական կայքերում: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին մարզի 57 համայնքների ղեկավարները հանդես կգան 2019 թվականի տարեկան գործունեության հաշվետվությամբ: Մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում հաշվետվությունները կլսի Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, իսկ մնացած համայնքներում՝ մարզպետի տեղակալը և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: ՏԻՄ գործունեության հաշվետվության մեկնարկը տրվել է փետրվարի 26-ին՝ Կարմիրգյուղ համայնքից: Հաշվետվությունը ներկայացվել է համայնքի ավագանուն, համայնքային ենթակայության հիմնարկների, համայնքի հանրակրթական

Քննարկվեց սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի աջակցության  խնդիրը

Քննարկվեց սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի աջակցության խնդիրը 27.02.2020

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ընթացքում քննարկվեց մեկ ընտանիքի սոցիալական պատմությունը և դրան աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրները: Քննարկմանը մասնակցում էին «Վորլդ Վիժն Հայաստան» Գավառի տարածքային ծրագրի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի, «Բարի մամա» ԲՀԿ-ի և Գավառի սոցիալական աջակցության տարածքային գործակալության ներկայացուցիչներ: Մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացմամբ 2019 թվականի ապրիլ ամսին, անասնապահությամբ զբաղվելու նպատակով, ԼՂՀ-ից Գավառ է տեղափոխվել Գարիկ Մելոյանի և Քրիստինե Ճաղարյանի 6 շնչից բաղկացած ընտանիքը, որոնցից 3-ը՝ անչափահաս երեխաներն են: Համայնքային ռեսուրսների մոբիլիզացման արդյունքում հնարավոր է եղել Գավառի Հացառատ թաղամասում ընտանիքին տեղավորել ժամանակավոր կացարանում՝ վարձակալական հիմունքներով: Հնարավորությունների բացակայության հետևանքով բնակարանը չի ջեռուցվում,

Սևանում  նախապատրաստվում են «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնին

Սևանում նախապատրաստվում են «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնին 27.02.2020

Փետրվարի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սևան» երիտասարդական ակումբի նախագահ Գոհար Մնացականյանին, ով ղեկավարում է նաև «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի աշխատանքները: Արդեն 6-րդ տարին է, ինչ այդ փառատոնն անցկացվում է Սևանում և ունի «Շնորհակալություն Սևան» ուղերձ-կարգախոսը, տեղեկացրեց Գոհար Մնացականյանը: Նրա խոսքով փառատոնը նաև լավագույն առիթ է՝ բարձրաձայնելու մարզին բնորոշ կարևորագույն մեկ խնդիր և հանրության ուշադրությունը հրավիրել այդ խնդրի արդյունավետ լուծմանը: «Սևան» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնի գրասենյակն ամեն տարի Հայաստանից, Արցախից, Ջավախքից և աշխարհի տարբեր երկրներից ընդունում է տարբեր երաժշտական խմբերի մասնակցության ավելի քան 60 հայտ, որից, համաձայն փառատոնի գեղարվեստական խորհրդի կողմից սահմանված չափորոշիչների, ընտրվում և փառատոնին մասնակցում են 16-ը: 2020 թվականի հայտերի ներկայացման փուլն արդեն մեկնարկել է: Որպես համագործակից կողմեր՝ հանդիպման ընթացքում մարզպետը և փառատոնի ղեկավարը քննարկեցին 2020 թվականի օգոստոսի 1-2-ը Սևանում անցկացվելիք

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25