Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 23.03.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում սահմանված է շուրջօրյա ( 24/7) հերթապահություն և գործում է ԹԵԺ գիծ: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել՝ 060 65 06 43, օրվա հերթապահ, 060 65 06 23, 060 65 06 12 , 093 28 45 24 հեռախոսահամարներով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Գեղարքունիքի մարզում իրականացվեց մանկալքության կանխարգելման ծրագիրը

Գեղարքունիքի մարզում իրականացվեց մանկալքության կանխարգելման ծրագիրը 23.03.2020

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը, որի նպատակն է՝ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերել աջակցություն սննդի տեսքով: Ծրագրից անմասն չմնաց նաև Գեղարքունիքի մարզը: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների մարտի 21-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին սնունդ: Շահառու ընտանիքների թիվը 35-ն էր, դրանցում բնակվող երեխաների թիվը՝ 127-ը: Ընտանիքներին բաժանված սնունդը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների և կազմակերպությունների կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ: Ւնչպես հավաստում է մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մամիկոն Գալոյանը, «Մանկալքության կանխարգելում» ծրագիրը Գեղարքունիքի մարզում կկրի շարունակական բնույթ:

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման  մասնագիտական թիմեր

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման մասնագիտական թիմեր 23.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, դեռևս մարտի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ: Սակայն, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանում ձևավորվեց մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի կազմավորման և նրանց գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գիրգորյանը: Հանդիպման մասնակից մասնագիտական թիմերի ղեկավարները մարզպետին զեկուցեցին շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության, ուղևորափոխադրումներ

  Փոխվել են Աղբերքի միջնակարգ դպրոցի պատուհանները

Փոխվել են Աղբերքի միջնակարգ դպրոցի պատուհանները 22.03.2020

Գեղարքունիքի մարզի Աղբերքի միջնակարգ դպրոցի շենքային անմխիթար վիճակը որոշակիորեն բարելավելու նպատակով 2019 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ և աջակցությամբ դպրոցին է հատկացվել 2 մլն 700 հազար դրամ: 2020 թվականի փետրվար ամսին հայտարարված մրցույթում շինարարական կազմակերպությունը ծրագիրը շահել է 2 մլն 185 հազար դրամով, որի շրջանակներում էլ մարտի 21-ի դրությամբ ավարտվել են դպրոցի 48 պատուհանի տեղադրման աշխատանքները: Աղբերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Ղալեչյանը տեղեկացրեց, որ մնացած՝ ավելի քան 500 հազար դրամով էլ հնարավոր կլինի ամբողջովին ավարտին հասցնել տեղադրված պատուհանների եզրային հարդարման աշխատանքները:

Տեղեկացում

Տեղեկացում 21.03.2020

⚠️Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Ինչպես գիտեք, արդեն հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան կգործի միայն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ կիրառելու դեպքում։ Սակայն, միեւնույն ժամանակ, հաշվի առնելով Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրությունը եւ այս միջոցների կիրառման ռիսկայնությունը` շուկայի տնօրինության հետ քննարկման արդյունքում որոշվեց ժամանակավորապես կասեցնել շուկայի գործունեությունը։ ⛔Շուկան վաղը փակ է լինելու։ Գեղարքունիքի մարզպետարան

Հայտարարություն

Հայտարարություն 20.03.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Գեղարքունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք անցնել հղումով եւ լրացնել հայտը՝ shorturl.at/eikzR ✅անուն, ազգանուն, տարիք ✅հեռախոսի համար, համայնք ✅մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը) Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ: Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Սեւակ Դվոյանին՝ 093 23 49 59 հեռախոսահամարով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36