Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական նիստում քննարկվեցին կորոնվիրուսի դեմ իրականացվող  միջոցառումների  ընթացքին վերաբերող հարցեր

Հերթական նիստում քննարկվեցին կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր 25.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 24-ին անցկացվեց հերթական նիստը, որին մասնակցում էին մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ձևավորված աշխատանքային թիմի և վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացման նպատակով ձևավորված մասնագիտական թիմերի ղեկավարները: Նիստն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Աշխատանքային թիմի անդամները առանձին - առանձին զեկուցեցին մարզում տիրող իրավիճակի, իրենց ոլորտներում և մասնագիտական թիմերի կողմից կատարված հանձնարարականների մասին, ստացան նոր առաջադրանքներ: Բժշկական մասնագիտական թիմի ղեկավար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի զեկուցմամբ՝ մարզում իրավիճակը վերահսկելի է, տարբեր տարածաշրջաններում կան արտերկրից ժամանած քաղաքացիներ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ և վերահսկվում են ...

Պարետի որոշում

Պարետի որոշում 25.03.2020

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով 2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝ 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝

Տեղեկացում

Տեղեկացում 25.03.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում չեն գործում ✅ Երևան-Գավառ - Երևան ✅ Երևան-Մարտունի - Երևան ✅ Երևան-Սևան-Երևան ✅ Երևան-Ճամբարակ - Երևան ✅ Երևան-Վարդենիս - Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ ❗️Չի աշխատում նաև ներմարզային և ներհամայնքային հասարակական տրանսպորտը։ Որոշակի սահմանափակումներ կան տաքսի ծառայությունների հետ կապված. նրանց թուլատրվում է իրականացնել ուղևորափոխադրումներ պայմանով, որ տրանսպորտի մեջ, բացի վարորդից, լինի ընդամենը մեկ ուղևոր: Գեղարքունիքի մարզպետարան

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր 25.03.2020

2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում առաջիկա օրերին ջրի ելքերի էական ավելացում չի սպասվում:

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման  մասնագիտական թիմեր

Գեղարքունիքի մարզպետարանում ստեղծվել են կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման մասնագիտական թիմեր 24.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, դեռևս մարտի 12-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի համապատասխան որոշմամբ, ստեղծվեց աշխատանքային թիմ, որն իրականացնում է մարզում վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ: Սակայն, հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի՝ մարտի 23-ի համապատասխան որոշմամբ մարզպետարանում ձևավորվեց մարզային աշխատանքային թիմին աջակցող մասնագիտական յոթ թիմ: Թիմերի կազմավորման և նրանց գործունեության վերաբերյալ Գեղարքունիքի մարզպետը քննարկում անցկացրեց մարտի 23-ի երեկոյան հրավիրված հերթական նիստի ընթացքում: Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գիրգորյանը: Հանդիպման մասնակից մասնագիտական թիմերի ղեկավարները մարզպետին զեկուցեցին շուկայի գների մշտադիտարկման, առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների ձեռքբերման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության, ուղևորափոխադրումներ

Գեղարքունիքի մարզում մարտի 20-ին ծնվել են երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները

Գեղարքունիքի մարզում մարտի 20-ին ծնվել են երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները 24.03.2020

Շրջանցելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ զանազան տեղեկությունները, Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկները տրամադրել են ուրախալի երկու լուր: Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի ծննդատներում այս օրերին լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 9-րդ և 10-րդ երեխաները: Մարտի 20-ին Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1979 թվականին ծնված Աիդա Հարությունյանի 9-րդ երեխան, նա տղա է: Իսկ նույն օրը Վարդենիսի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում, Նորակերտ համայնքի բնակիչ Գայանե Գրիգորյանը ունեցել է իր 10-րդ երեխային, ով ընտանիքի 8-րդ աղջիկն է: Բժիշկները երկու նորածինների վիճակն էլ գնահատում են լավ, նրանք առողջ են և ունեն նորմալ քաշ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55