Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դրախտիկի միջնակարգ  դպրոցում  կառուցվել  է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ

Դրախտիկի միջնակարգ դպրոցում կառուցվել է էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ 13.04.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի 12 դասասենյակներում եւ ուսումնաօժանդակ 23 այլ սենյակներում արդեն շահագործման է հանձնվել էլեկտրաէներգիայով սնվող ջեռուցման համակարգ: Ինչպես տեղեկացրեց Դրախտիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքոխյանը, ջեռուցման համակարգը կառուցվել է այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում եւ փորձարկվել օրեր առաջ: Ջեռուցման համակարգի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն 500 հազար դրամ, որից 4 միլիոնը հատկացրել է Գեղարքունիքի մարզպետարանը, 500 հազար դրամը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցը իր տնտեսած միջոցների հաշվին: «Մինչ այս կարեւոր ձեռնարկը՝ դպրոցը ջեռուցվում էր նավթի վառարաններով, որը կապված էր մի շարք դժվարությունների հետ: Հնացել էին թե վառարանները, թե ծխատար խողովակները, մի կողմից էլ նավթի հոտը անմաքուր միջավայր էր ստեղծում դպրոցում: Բացի այդ, շատ դժվար էր ապահովել դասաժամերի անցկացման համար կանոնավոր ջերմաստիճան: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի նախաձեռնությամբ հաջողվեց իրականացնել այս ծրագիրը, որի...

Տեղեկացում

Տեղեկացում 10.04.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ: Ինչպես գիտեք, ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Իսկ դրան հաջորդող օրը՝ ապրիլի 13–ին, նշվում է Սուրբ Զատիկի մեռելոցը: Հորդորում ենք այդ օրերին զերծ մնալ բազմամարդ հավաքույթներ կազմակերպելուց, ննջեցյալների շիրիմներին այցելել միայն ընտանիքի անդամներով։ Հարգելի քաղաքացիներ, այս ամենն արվում է բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով: Մնացեք տանը: Առողջ եղեք: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզի բուժհաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ դիմավահաններ

Մարզի բուժհաստատություններին տրամադրվել են պաշտպանիչ դիմավահաններ 09.04.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ ստեղծված արտակարգ դրության ընթացքում մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Դիմավահանները նախատեսված է տրամադրել մարզի հինգ քաղաքային համայնքներում գործող բժշկական կենտրոններին և Գավառի ու Վարդենիսի պոլիկլինիկաներին: Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներն արդեն ստացել են, իսկ Գավառի, Ճամբարակի և Սևանի ԲԿ-ներում դիմավահանների բաշխման աշխատանքներն ընթացքի մեջ են: Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է «Արմաթ»-ի ինժեներական լաբորատորիաների Գեղարքունիքի մարզային խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ

Գեղարքունիքի մարզում իրականացվում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ 08.04.2020

Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած, սկսվել եւ ընթանում են անասնահամաճարակների կանխարգելման միջոցառումներ: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, մարտի 12-ից բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման եւ կանխարգելման նպատակով տնտեսություններում արյան նմուշառում է իրականացվում խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում: Մարտի 25-ից ձեռք են բերվել պատվաստանյութերը՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելու համար: «Սիբիրախտի, խշխշան պալարի, դաբաղի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի դեմ համապատասխան պատվաստանյութերը ձեռք են բերվել, պատվաստումները կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում: Մինչեւ անասնագլխաքանակի արոտ դուրս գալը պատվաստումներն ամբողջ ծավալով ավարտված կլինեն: Այժմ ընթանում է նաեւ ծնի շրջանը: Համենայնդեպս, այս պահի դրությամբ մենք տնտեսություններից համաճարակներով պայմանավորված անկումների կամ վիժումների մասին ահազանգեր չենք ստացել: Ոչխարի ծինն ավարտված է մոտ 90, խոշորի ծինը՝ մոտ 50 տոկոսով»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության  և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2020

Սիրելի մայրեր: Ձեր հոգու երազանքն է միշտ եղել՝ հայրենիքը տեսնել խաղաղ ու բարեկեցիկ, զավակներին՝ առողջ, երջանիկ, հասարակության համար պիտանի մարդիկ դարձած: Եվ այդ երազանքն իրականություն եք դարձրել ամենօրյա նվիրումով, հանրօգուտ ու վաստակաշատ աշխատանքով: Ձեր տված դաստիարակության, արիության ու տոկունության շնորհիվ միասին կերտեցինք մեր ռազմական հաղթանակները, կանգուն պահեցինք մեր աշխարհը եւ հասանք Նոր Հայաստանի հանգրվանին։ Շնորհավորում եմ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, մաղթում երջանկություն, գարնանային պայծառ տրամադրություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

Մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ 07.04.2020

Գեղարքունիքի մարզի համայնքներում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, համայնքապետարաններին ցուցում է տրված՝ ախտահանիչ միջոցառումների ցանկում առանձնակի ուշադրություն դարձնել աղբավայրերի հողածածկման աշխատանքներին: Ապրիլի 7-ի դրությամբ նման աշխատանքներ իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են Սեւան, Վարդենիս, Գավառ, Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում: Ըստ Սեւանի և Գավառի քաղաքապատարանների աշխատակազմերից ստացված տեղեկության՝ «Գավառ և Սեւան համայնքների կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները, անկախ եղանակային պայմաններից, առանց հանգստյան օրերի, ախտահանման աշխատանքներ են կատարում քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի մուտքերում, դրանց հարակից տարածքներում: Օրերս էլ մեծածավալ աշխատանք է կատարվել Չկալովկայի վարչական տարածքում գտնվող Սեւան համայնքի կողմից

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:36:22