Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզում սկսվել են  գարնանացանի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները 26.03.2020

Գեղարքունիքի մարզում գարնանացանը մեկնարկել է Գեղամասար խոշորացված համայնքից: Ինչպես տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը, գարնանացանի աշխատանքները սկսվել են մարտի երկրորդ կեսից՝ Փամբակ գյուղից եւ աստիճանաբար շարունակվել մյուս բնակավայրերում: «Այսօրվա դրությամբ արդեն կատարվել է շուրջ 150 հեկտար գարու ցանք: Մեր համայնքի տարածքում առկա են կլիմայական տարբեր գոտիներ, ուստի գարնանացանը հավասարաչափ չի ընթացել, սակայն այս պահին, գրեթե բոլոր գյուղերում մեկնարկն արդեն տրված է: Մեր դիտարկումներով՝ Գեղամասարի տնտեսություններում այս տարի կկատարվի 3200 հեկտար գարնանացան գարու ցանք: Տնտեսությունները հիմնականում ապահովված են սերմացուներով ու համապատասխան այլ միջոցներով՝ գարնանացանը ժամանակին ավարտելու համար: Համայնքում 3761 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք շատ հաջող են ձմեռել եւ կենսունակ են

Տեղեկացում

Տեղեկացում 26.03.2020

Հարգելի քաղաքացիներ, ‼️Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. ✅երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում. ✅ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել. ✅ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած. ✅միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: ‼️Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով: ‼️Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Հերթական նիստում քննարկվեցին կորոնվիրուսի դեմ իրականացվող  միջոցառումների  ընթացքին վերաբերող հարցեր

Հերթական նիստում քննարկվեցին կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր 25.03.2020

Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի բերովի դեպքով (COVID -19) պայմանավորված, Գեղարքունիքի մարզպետարանում մարտի 24-ին անցկացվեց հերթական նիստը, որին մասնակցում էին մարզում արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով ձևավորված աշխատանքային թիմի և վիրուսի կանխարգելմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացման նպատակով ձևավորված մասնագիտական թիմերի ղեկավարները: Նիստն անցկացնում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը: Աշխատանքային թիմի անդամները առանձին - առանձին զեկուցեցին մարզում տիրող իրավիճակի, իրենց ոլորտներում և մասնագիտական թիմերի կողմից կատարված հանձնարարականների մասին, ստացան նոր առաջադրանքներ: Բժշկական մասնագիտական թիմի ղեկավար, մարզպետարանի ԱՍԱ վարչության պետ Լուսինե Վարդանյանի զեկուցմամբ՝ մարզում իրավիճակը վերահսկելի է, տարբեր տարածաշրջաններում կան արտերկրից ժամանած քաղաքացիներ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ և վերահսկվում են ...

Պարետի որոշում

Պարետի որոշում 25.03.2020

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝ 1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանել անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով 2. Սահմանել սույն որոշման 1-ին կետի պահանջի հետևյալ բացառությունները՝ 1) Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 14 չարգելված տնտեսական գործունեության տեսակների տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցների և Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը՝

Տեղեկացում

Տեղեկացում 25.03.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Գեղարքունիքի մարզում չեն գործում ✅ Երևան-Գավառ - Երևան ✅ Երևան-Մարտունի - Երևան ✅ Երևան-Սևան-Երևան ✅ Երևան-Ճամբարակ - Երևան ✅ Երևան-Վարդենիս - Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ ❗️Չի աշխատում նաև ներմարզային և ներհամայնքային հասարակական տրանսպորտը։ Որոշակի սահմանափակումներ կան տաքսի ծառայությունների հետ կապված. նրանց թուլատրվում է իրականացնել ուղևորափոխադրումներ պայմանով, որ տրանսպորտի մեջ, բացի վարորդից, լինի ընդամենը մեկ ուղևոր: Գեղարքունիքի մարզպետարան

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր

Թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր 25.03.2020

2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 29 միլիոն 637 հազար խորանարդ մետր ջուր: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի մարտի 24-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 45 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերում առաջիկա օրերին ջրի ելքերի էական ավելացում չի սպասվում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59