Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԲԵՄԱԴՐՎԵՑԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

ԲԵՄԱԴՐՎԵՑԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ 21.06.2013

Հունիսի 20-ին Գավառի ավագ դպրոցի դահլիճում բեմադրիչ, դերասանուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Սաթե Խաչատրյանը և ծագումով Կարիբյան կղզիներից դերասան-երաժիշտ Յաննիկ Լուին (Յաոն) երեք լեզուներով փոքրիկ հանդիսատեսին ներկայացրին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից: Հայ և օտարազգի դերասանները հեքիաթները բեմականացրին հայերեն, ֆրանսերեն և Կարիբյան կղզիների պաշտոնական լեզվով ՝կրեոլով:Ֆրանսիայում գործող ,,Սաթե-Աթղը,, թատերական միավորումը 2012 թվականին ֆրանսիայի հանդիսատեսին է ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՐԱԽՈՒՍԵՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ 12.06.2013

Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց Գեղարքունիքի մարզից ՀՀ դպրոցականների 2012-2013 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների արժանացած 10 աշակերտներին: Մարզի ղեկավարը շնորհավորեց դպրոցականներին բարձր գիտելիքներ ցուցաբերելու համար, նրանց հանձնեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից հատկացված դիպլոմները, միաժամանակ արժանացնելով ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 11.06.2013

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը գրանցված 3 քաղաքացիներից 2-ը դիմում ներկայացրին շինարարական թույլտվություն ստանալու նպատակով: Նշված դիմումները հաշվառվեցին աշխատակազմում և կպատասխանվեն լրացուցիչ ուսումնասիրություն կատարելուց հետո: 1 քաղաքացու տրամադրվեց մասնակի դրամական աջակցություն՝ բուժման մեկնելու համար:

 ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ

ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՅԳԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՎԵՑ 11.06.2013

Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հանրապետության Սեպտեմ Լե Վալոն քաղաքի քաղաքապետ Անդրե Մորինոնին և Ֆրանսահայերի մշակութային կազմակերպության ներկայացուցիչներին՝ նախագահ Նիկոլայ Մարկոսյանի գլխավորությամբ: Հյուրերը Գավառ էին ժամանել մասնակցելու իրենց աջակցությամբ Գավառի մանկատան այգում կառուցված շատրվանների նոր համակարգի բացման արարողությանը: Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ ...

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՃՇԳՐՏՎՈՒՄ ԵՆ 10.06.2013

Հունիսի 9-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մոտ 15 րոպե տեւողությամբ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ եւ Վարդաձոր գյուղերի տարածքներում, ինչի հետեւանքով մասնակիորեն վնասվել են առանձին տնտեսությունների պտղատու այգիներ, կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքեր: Կարկտաբեր երակն անցել է Ձորագյուղի արեւմտյան եւ Վարդաձորի արեւելյան սահմանաբաժան հատվածների երկայնքով մեկ` մոտ 1 կիլոմետր լայնքով: Կարկտահարված համայնքեր է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Պատահարի գոտում այժմ մարզպետի հանձնարարությամբ աշխատում է ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ 31.05.2013

Մայիսի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժանք` ՙԱրտակարգ իրավիճակներում կենդանիների վարակիչ մակաբուծային եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը եւ վերացմանը ուղղված միջոցառումներ՚ թեմայով: Ուսումնավարժանքը վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Մարզպետունի Մանուկյանը: ՈՒսումնավարժանքին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության ներկայացուցիչներ, մարզի ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-27 15:56:08