Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությունում

26.05.2022

2022 թվականի մայիսի 25-ին «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի մարզադահլիճում տեղի ունեցավ «Համաեվրոպական ֆուտբոլի շաբաթ» հանրապետական դպրոցական առաջնությունը: Այն նպատակ ուներ նպաստելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի տարածմանը մտավոր սահմանափակումներով (հատուկ մարզիկներ) և առանց մտավոր սահմանափակումների անձանց շրջանում: Կարևոր խնդիրներից է նաև հատուկ մարզիկների ֆիզիկական պատրաստության բարձրացումը, «Միացյալ սպորտ» (UNIFIED SPORT) գաղափարի կիրառումն ու զարգացումը: Առաջնությանը մասնակցեց նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Կարմիրգյուղ գյուղի N 1 և 2, Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ, Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1, Գավառի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցների աշակերտներ։ Թիմին ուղեկցում էր Գավառ քաղաքի Պ. Ղանդիլյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ստյոպա Սարգսյանը: Մրցումներին մասնակից բոլոր աշակերտները պարգևատրվեցին մեդալներով և դիպլոմներով, իսկ մարզերի ներկայացուցիչներին հանձնվեցին պատվոգրեր:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10