Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700  հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան 23.04.2020

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է գարնանացանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան, որից 7120 հեկտարը կազմում են գարնանացան գարու ցանքերը: 168 հեկտար զբաղեցնում են գարնանացան ցորենի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 22 հեկտար՝ հնդկացորենի, 43 հեկտար՝ այլ հացահատիկի, 30 հեկտար՝ հատիկընդեղենի, 2,5 հեկտար՝ եգիպտացորենի ցանքերը: «Այս պահի դրությամբ առավել շատ գարնանացան կատարվել է Վարդենիսի տարածաշրջանում:Մյուս տարածաշրջաններում գարնանացանը հիմնականում կատարվել է ցածրադիր գոտիներում: Աշխատանքները վերջին օրերին դանդաղել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այն կշարունակվի մինչեւ մայիսի վերջերը՝ հետզհետե տեղափոխվելով բարձրադիր գոտիներ: Տնտեսությունները նախապատրաստվում են կարտոֆիլի ցանքին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը:

Թարմացում

Թարմացում 23.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։ Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյան. Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի: 2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը: Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի 22 ապրիլի 2020թ թիվ 50 որոշումը՝ 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 48 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Վարդենիս համայնքում տիրող սահմանափակումների վերաբերյալ) ...

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, ընդհանուր 47 հաստատված դեպք։

Հերթական  օգնությունը բաշխվել է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքների   491  տնտեսությունների

Հերթական օգնությունը բաշխվել է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքների 491 տնտեսությունների 21.04.2020

Կորոնավիրուսի կանխարգելման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզում շարունակվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից եւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, վերը նշված համայնքների 22 բնակավայրերում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով լի արկղեր: «Ճամբարակ համայնքում օգնություն տրամադրվել է Ճամբարակ քաղաքում, Վահան ու Թթուջուր բնակավայրերում, Շողակաթ համայնքում՝ Արտանիշ, Ջիլ Ծափաթաղ, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Ավազան, Արեգունի, Դարանակ, Կախակն, Կութ, Նորաբակ, Սոթք, Շատվան, Արփունք, Փամբակ բնակավայրերում: Վարդենիս համայնքում օգնությունը ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11