Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է

22.06.2022

ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐՎԱ ՏԱՔ ՇՐՋԱՆՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումները ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
• լվացե՛ք ձեռքերը ուտելուց առաջ և զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,
• մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով առնվազն 2-3 րոպե, կասկածելի ջրի դեպքում լվացեք եռացրած սառեցրած ջրով,
• սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
• շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
• խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
• մի օգտագործեք կասկածելի ջուր,եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,
• ծորակի ջուրը օգտագործեք միայն 10-15 րոպե հոսելուց հետո,
• մի՛ լողացեք լողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռոգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ, քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովանյի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի:
Բնության գրկում հանգստանալու մեկնելիս պետք է պահպանել մի շարք կարևոր կանոնններ.
• խստիվ արգելվում է երեխաների տալ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավ, ճարպ, պանիր, ձու, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն՝ նշված մթերքները թարմ պահելու համար.
• խուսափեք երեխաներին հյուրասիրել աղցաններով, որոնք շոգ եղանակին շատ արագ են փչանում և կարող են ծանր թունավորման պատճառ դառնալ.
• եթե դուք բնության գիրկ մեկնել եք ավտոմեքենայով, ապա մթերքը նրա մեջ կես կամ մեկ ժամից ավել մի պահեք, քանի որ շոգ եղանակին ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում,
• մի տարեք ձեր հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում՝ խաղող բալ, դեղձ և այլն, իսկ գազարը, տանձը և խնձորը համեմատաբար ուշ են փչանում.
• ստեղծեք հնարավորություն հաճախ լվացվելու (ամեն ուտելուց առաջ և զուգարանից հետո) և միրգն ու բանջարեղենը լվալու համար.
• խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված.
• կերեք միայն որակյալ և համաճարակային տեսանկյունից անվտանգ սնունդ,
• խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (ապահովեք լրիվ թերմիկ մշակումը),
• Հավի ձուն օգտագործելիս, կճեպը մաքրելուց առաջ այն լվացեք կերակրի սոդայի թույլ լուծույթով
• Օգտագործեք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 18:28:30