Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում

Տեղեկացում 23.04.2020

Tigran Avinyan / Տիգրան Ավինյան ‼️Սիրելի՛ հայրենակիցներ, Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում, որոնք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից: Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները: Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700  հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան 23.04.2020

Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է գարնանացանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, 2020 թվականի ապրիլի 23-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կատարվել է 7700 հեկտար գարնանացան, որից 7120 հեկտարը կազմում են գարնանացան գարու ցանքերը: 168 հեկտար զբաղեցնում են գարնանացան ցորենի, 300 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 22 հեկտար՝ հնդկացորենի, 43 հեկտար՝ այլ հացահատիկի, 30 հեկտար՝ հատիկընդեղենի, 2,5 հեկտար՝ եգիպտացորենի ցանքերը: «Այս պահի դրությամբ առավել շատ գարնանացան կատարվել է Վարդենիսի տարածաշրջանում:Մյուս տարածաշրջաններում գարնանացանը հիմնականում կատարվել է ցածրադիր գոտիներում: Աշխատանքները վերջին օրերին դանդաղել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այն կշարունակվի մինչեւ մայիսի վերջերը՝ հետզհետե տեղափոխվելով բարձրադիր գոտիներ: Տնտեսությունները նախապատրաստվում են կարտոֆիլի ցանքին»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը:

Թարմացում

Թարմացում 23.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։ Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։ Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյան. Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի: 2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը: Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանի 22 ապրիլի 2020թ թիվ 50 որոշումը՝ 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 48 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Վարդենիս համայնքում տիրող սահմանափակումների վերաբերյալ) ...

Տեղեկացում

Տեղեկացում 22.04.2020

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք, ընդհանուր 47 հաստատված դեպք։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55