Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

24.06.2022

Հունիսի‭ ‬24-ին‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզպետարանում‭ ‬տեղի‭ ‬ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակց‭եցին ‬Գեղարքունիքի‭ ‬մարզի‭ ‬զորակոչային‭ ‬հանձնաժողովի անդամները:
Զորակոչային‭ ‬հանձնաժողովի‭ ‬նիստում‭ ‬ ‭ ‬քննարկվեցին‭ ‬2022 թվականի ամառային ‭ ‬զորակոչի ընթացքի հետ կապված‭ ‬մի շարք ‭ ‬հարցեր,‭ ‬որոնք իրականացվում‭ ‬են‭ ‬ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ‭ ‬Զ‭ ‬և‭ ‬ԶՀԾ‭ ‬Գեղարքունիքի‭ ‬մարզային ստորաբաժանման‭ ‬միջև‭ ‬իրականացվող‭ ‬համագործակցության շրջանակներում:
Նիստի ընթացքում‭ ‬ուսումնասիրվեցին‭ ‬ՀՀ‭ ‬ ‭ ‬ՊՆ‭ ‬Զ‭ ‬և‭ ‬ԶՀԾ‭ ‬Գեղարքունիքի մարզային‭ ստորաբաժանման‭ ‬կողմից‭ ‬մարզային‭ ‬զորակոչային հանձնաժողովին‭ ‬ներկայացրած‭ ‬այն‭ ‬զինակոչիկների‭ ‬անձնական փաստաթղթերը,‭ ‬ովքեր‭ ‬սովորում‭ ‬են‭ հանրակրթական‭ ‬ուսումնական հաստատություններում:‭ ‬Ուսումնասիրվեցին‭ ‬նաև‭ ‬օրենքով‭ ‬սահմանված կարգով‭ ‬այն‭ ‬զորակոչային‭ ‬տարիքի‭ ‬երիտասարդների‭ ‬փաստաթղթերը, որոնց եղբայրները վերջին տարիների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության‭ ‬ ‭ ‬սահմանները‭ պաշտպանելիս:‭ ‬ ‭ ‬
Կայացվեց‭ ‬որոշում՝ նշված‭ ‬գործընթացին‭ ընթացք‭ ‬տալ‭ ‬օրենքով‭ ‬սահմանված‭ ‬կարգով:
Տրվեցին հանձնարարականներ՝‭ ‬2022 թվականի‭ ‬ամառային‭ ‬զորակոչի‭ ‬հետ կապված‭ ‬աշխատանքները‭ ‬սահմանված‭ ‬կարգով‭ ‬իրականացնելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10