Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՝ կենսաբազմազանության պահպանություն թեմայի վերաբերյալ

21.06.2022

Հունիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-քննարկում ՝ կենսաբազմազանության պահպանություն թեմայի շրջանակներում։ Այն կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության, Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության և Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի (SYKE) կողմից, որը ԵՄ Թվինինգ ծրագրի աջակցությամբ Հայաստանում իրականացվող՝ կենսաբազմազանության հզորացմանն ուղղված ծրագրի մաս է կազմում։
Սեմինարին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության աշխատակիցներ, անտառապահներ, «Սևան» ազգային պարկի, մարզի համայնքապետարանների համապատասխան ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սեմինարի ներածական մասում ներկայացվեց Շրջակա միջավայրի նախարարության գործունեությանն առնչվող նորություններ և ընդհանուր տեղեկություններ։ Այնուհետև խոսվեց Հայաստանում կենսաբազմազանության արժևորման, այն պաշտպանելու պատճառների մասին, ներկայացվեց միջավայրերի և թռչունների պաշտպանության վերաբերյալ ԵՄ հրահանգները, իրավական մոտարկումը՝ որպես համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախատեսված պարտավորություններից մեկը։
ներկայացվեց առաջարկներ՝ կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության առաջարկվող փոփոխությունների և կենսաբազմազանության պահպանության կառավարման բարելավման վերաբերյալ ։
Հանդիպման մասնակիցները քննարկվող թեմաների վերաբերյալ հայտնեցին կարծիքներ, հանդես եկան առաջարկություններով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 18:28:30