Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովինար գյուղի դպրոցներում

01.02.2022

Փետրվարի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ և տարրական դպրոցներում:
Մարզպետին ուղեկցում էին մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Մարզպետը շրջայց կատարեց դպրոցների դասասենյակներում, ծանոթացավ դասընթացների կազմակերպմանը: Կարեն Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց դասարաններում սենյակային նորմալ ջերմաստիճան ապահովելու համար, հետաքրքրվեց աշակերտների հաճախումներով, բացակայությունների պատճառներով եւ հորդորեց՝ խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:
Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ընթացքին, հանձնարարեց դրանք իրականացնել բացառապես պահանջվող չափորոշիչներին համապատասխան:
Կարեն Սարգսյանը հանդիպեց դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները:
Մարզպետը խոստացավ հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել՝ որպեսզի բարձրաձայնած խնդիրները լուծում ստանան:
Ծովինարի դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տնօրեններին առաջարկեց առկա դպրոցական խնդիրների վերաբերյալ համապատասխան հաշվարկներ իրականացնել և ներկայացնել մարզպետարան՝ դրանք ներդրումային տարբեր ծրագրերում ներառելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38