Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

07.02.2022

Փետրվարի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցության սկզբում մարզպետը խոսեց իր կողմից դպրոցներ կատարած շրջայցերի ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների մասին:
«Մեր շրջայցի ընթացքում որոշ դպրոցների մուտքերի մոտ նկատվել է հսկիչների բացակայություն, դասասենյակներում չի պահպանվում սենյակային բավարար ջերմաստիճանը, այդ թվում՝ նաև դպրոցների միջանցքներում: Դպրոցներում չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները, ԿՏԱԿ համակարգում գրանցվել են գնահատման կարգի խախտման դեպքեր, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և զինղեկները չեն կրում համազգեստ: Տեղեկություն կա նաև այն մասին, որ առանձին դպրոցներում ծնողական խորհուրդները դպրոցների ինչ-որ կարիքների համար դրամահավաք են կատարում»,- նշեց Կարեն Սարգսյանը՝ հորդորելով բացառել այս և այլ բնույթի օրինախախտումները, հակառակ դեպքում տնօրենները կենթարկվեն պատասխանատվության:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև դպրոցական դասագրքերի հայտագրման, ուսուցիչների կամավոր ատեստավորումների, մարզական գույքի ձեռքբերման, դպրոցական ճաշարաններում սննդի կազմակերպման, պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինություններին կից հողատարածքները համայնքային սեփականությունից Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու, դպրոցներում ֆինանսական տարբեր գործընթացների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանրակրթության վերաբերյալ տարբեր առաջարկներով և հարցադրումներով հանդես եկան դպրոցների տնօրենները:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ամփոփելով խորհրդակցությունը, նշեց, որ իր կողմից շրջայցերը դպրոցներում կլինեն հաճախակի, որոնց արդյունքները կքննարկվեն պարբերաբար հրավիրվող հանդիպումներում:
«Հորդորում և հանձնարարում եմ՝ լինել խիստ հետևողական և ամեն ինչ անել օրենքի շրջանակներում՝ դպրոցներում բարձր պահելով կրթության որակը և աշխատանքային կարգապահությունը», - նշեց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38