Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

07.02.2022

Փետրվարի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեց նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև խոսվեց մարզում առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին:
Քննարկված թեմաների շրջանակը վերաբերում էր մարզի համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրային հայտերին, մարզում անասնագլխաքանակի հաշվառման և անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումներին, գարնանացանի աշխատանքների նախապատրաստմանը, խոշորացված համայնքներում հանձնընդունելության կազմակերպմանը, ինչպես նաև մարզում ձմեռային զորակոչի արդյունքներին։
Քննարկվեցին աշխատանքային բնույթի ընթացիկ այլ հարցեր ևս, ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38