Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Մարտունու ծննդատանը

02.02.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանի և Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ փետրվարի 2-ին աշխատանքային այցով եղավ Մարտունի համայնքի ծննդատանը:
Մարզպետը շրջեց բուժհաստատության առանձին ծառայություններ իրականացնող կաբինետներում, ծանոթացավ ծննդկանների և նորածինների համար ստեղծված պայմաններին ու հնարավորություններին:
Մարտունու ծննդատունն ունի անհրաժեշտ և ժամանակակից սարքավորումների մոտ 95 տոկոս հագեցվածություն:
Ծննդատան միջոցների հաշվին նախորդ տարեվերջին ձեռք է բերվել ավելի քան 5 միլիոն դրամի գույք և տարբեր անհրաժեշտ սարքավորումներ:
Ծննդատան տնօրենի տեղեկացմամբ՝ բժշկական սարքավորումների համալրման հարցում Մարտունու ծննդատանն աջակցել է «Երևանի Ռոտարի ակումբ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը՝ նվիրելով ավելի քան 19 միլիոն դրամի գույք, լաբորատոր բազմաֆունկցիոնալ և ժամանակակից սարքավորումներ:
Նշված սարքավորումները օգտագործելու նպատակով բուժաշխատողները անցել են մասնագիտական վերապատրաստումներ:
Մարտունու ծննդատանը ստեղծված տեխնիկական հնարավորությունների շնորհիվ պացիենտը տեղում կարող է ենթարկվել տարատեսակ հետազոտությունների և ստանալ համապատասխան ախտորոշում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38