Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցան Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

28.01.2022

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ հարգեցին Հայոց բանակի հերոսացած զինվորների հիշատակը։
Հնչեց Հանրապետական մաղթանք Հայրավանքի վանահայր Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի նախագահությամբ եւ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։
Բանակի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի տարբեր տարածաշրջանների պետական հիմնարկներում, կրթամշակութային հաստատություններում, զորամասերում։ Դրանք ընթացան ծաղկեդրումով, մոմովառությամբ, հիշատակի արարողություններով, Հայոց բանակին նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումներով, Արցախյան ազատամարտի վետերանների հետ հանդիպումներով։
Միջոցառումներին մասնակցեցին նաև ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38