Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է 09.10.2020

Սիրելի' հայրենակիցներ, վերջին օրերին համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին: Կենաց-մահու կռիվ է, և այս համատեքստում մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Այս օրհասկան պահին խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր: Սիրելի' ժողովուրդ, անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Կրկին ու կրկին կոչ ենք անում լինել ավելի զգոն, շարունակել կրել դիմակ...

Ուշադրություն

Ուշադրություն 08.10.2020

Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ 06.10.2020

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2020 թվականի հոկտեմբերի 05-ի Ներքին մրցույթների անցկացումը կասեցնելու մասին N 1071-Ա հրամանով կասեցվել են հետևյալ ներքին մրցույթներին մասնակցելու համար դիմում ներկայացնելու գործընթացը և ներքին մրցույթների անցկացումը՝ 1. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ4-1). 2. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ (ծածկագիր՝ 94-1.5-Ղ5-3). 3. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 94-1.6-Մ2-5). 4. Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ...

Հայտարարություն

Հայտարարություն 06.10.2020

Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի/ համայնքապետարանի կողմից Գեղարքունիքի մարզում անհրաժեշտության դեպքում դիմել Գեղարքունիքի մարզպետարան, Տիգրան Հակոբյանին, հեռ․՝ (093) 70 03 01

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈՒՆ 06.10.2020

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված, կասեցվել է մինչև ռազմական դրության ավարտը: Տեղեկացվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկա պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը վերսկսելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի: ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա  առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2020

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեր տոնը։ Ձեր վաստակը անփոխարինելի է մեր սերունդների կրթության ու դաստիարակության գործում։ Քանզի այսօր՝ մեր հայրենիքի համար այսքան բախտորոշ այս պահին, ձեր կրթած ու դաստիարակած սաներն են իրենց հերոսական ու հայրենասիրական արարքներով փայլում առաջնագծում՝ ամուր պահելով հայրենիքի թիկունքը, որտեղ դուք շարունակում եք անձնվիրաբար ձեր սերունդներին փոխանցել կամք, լավատեսություն, համառություն ու տոկունություն։ Այսօր վստահ կարող եմ փաստել, որ ձեր առաքելությունը, ձեր տարիների ջանքերը հասել են իրենց նպատակին՝ տալով իրենց պտուղները։ Կրկին տոնդ շնորհավոր, ՈՒՍՈւՑԻ՛Չ, փառք քեզ այսպիսի սերունդ դաստիարակելու համար։ Խաղաղ երկինք և նորանոր հաջողություններ. թող հաղթանակի շունչը վայրկյան առաջ թևածի մեր հզոր և հաղթական հայրենիքում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25