Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝  ՀՀ Անկախության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ 21.09.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս համազգային տոնի՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ 29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21- ին, իրականություն դարձավ հայ ժողովրդի վաղեմի երազանքը. մենք այլևս սկսեցինք ապրել և արարել ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ապացուցեցինք,որ երազանքը կարող է իրականություն դառնալ։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ անկախությունը հեշտ չի տրվել մեր ժողովրդին,այն ձեռք է բերվել բազմաթիվ դժվարությունների ու մաքառումների գնով։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայորդի,բարձր գնահատելով ունեցած ձեռքբերումները, ոչինչ չի խնայի հզոր ու կայացած հայոց պետության համար։ Բոլորիս մաղթում եմ երջանկություն և լավատեսություն, խաղաղություն և բարեկեցություն օրեցօր շենացող Հայաստանի Անկախ Հանրապետությունում։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Կեցցե՛ Անկախությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ Գավառ քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում բացվեցին նախակրթարաններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի մասնակցությամբ Գավառ քաղաքում եւ Վերին Գետաշեն համայնքում բացվեցին նախակրթարաններ 19.09.2020

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Այցի առաջին կանգառը Վերին Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում էր, որտեղ սկսվող նոր ուսումնական տարին նշանավորվեց նախակրթարանի բացմամբ: Դպրոցի տնօրեն Հասմիկ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նախակրթարանի հիմնման ընդհանուր բյուջեն կազմել է 11 միլիոն 949 հազար դրամ, որից 4 միլիոն 820 հազար դրամը կազմել է Վերին Գետաշենի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Մնացած գումարը ներդրվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հունիսից եւ ավարտվել օգոստոս ամսվա ընթացքում: Համայնքում նախադպրոցական կրթությանն զարգացմանն աջակցելու նպատակով վերին գետաշենցի բարերար Արման Ռուբենյանը հատկացրել է 1 միլիոն 800 հազար դրամ՝ նախակրթարանում եւս մեկ սենյակ հիմնանորոգելու եւ լրացուցիչ 1 խումբ բացելու համար...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին 18.09.2020

Սեպտեմբերի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներ Սեւան Ամիրյանցին, Արմեն Սիմոնյանին, Սոս Սուքիասյանին, Գեղամ Մինասյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Դրախտիկի միջնակարգ դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման խնդիրը: ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք ցանկություն ունեն՝ բարերարների միջոցներով որոշակի ներդրումներ կատարելու Դրախտիկի դպրոցի հիմանորոգման համար, սակայն դրանից առաջ պետք է հստակեցնեն շինարարության նախագծանախահաշվային արժեքը: Գնել Սանոսյանը, ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչների նախաձեռնությունը, նշեց, որ առաջիկայում մարզպետարանի կողմից կներկայացվի Դրախտիկի դպրոցի մեկ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների գնահատումը, որից հետո կողմերը կարող են մտածել համապատասխան ֆինանսական միջոցներ գտնելու մասին: «Դրախտիկի դպրոցից բացի, մարզի շատ համայնքների դպրոցներ կան, որոնք հիմնանորոգման խիստ կարիք ունեն: Ուրախ ենք, որ ձեր ընտրությունը կանգ է առել Դրախտիկի դպրոցի վրա։ Մենք պատրաստակամ ենք՝ մեր բաժին աջակցությունը ցուցաբերելու եւ պահանջվող ներդրումը կատարելու»,-հավաստեց մարզպետը:

Գեղարքունիքում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը

Գեղարքունիքում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը 17.09.2020

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի երրորդ տասնօրյակից ՀՀ կառավարության կողմից իրականացվող համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը, որն իր մեջ ներառում է գետերի ափամերձ տարածքներում ուռենու կտրոնների, առանձին ծառատեսակների տնկիների տնկման եւ աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ: Ծրագրի մեկնարկից առաջ, սեպտեմբերի 16-ին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծրագիրն իրկանացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի և «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետներին: Ինչպես ներկայացրեցին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները...

Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտներում

Գեղարքունիքի մարզպետարանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կենտրոնը կհամագործակցեն կրթամշակութային ոլորտներում 16.09.2020

Սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում համագործակցության հուշագիր ստորագրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Երեւանում Մոսկվայի տուն» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը: Ինչպես ներկայացված է հուշագրի տեքստում, այն նպաստելու է հայ-ռուսական պատմամշակութային արժեքների պահպանությանն ու հանրահռչակմանը, կրթական ծրագրերի իրականացմանը:Հուշագրի ստորագրումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ համագործակցությունը երկու կողմերի համար էլ սպասված էր ու կարեւոր: «Գեղարքունիքի մարզը բազմաթիվ ոլորտներում շատ ամուր կապված է Ռուսաստանի Դաշնության հետ: Այնտեղ են ապրում եւ աշխատում մեր մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր գործուներություն են ծավալում պետական կառույցներում, շինարարության, արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, կրթամշակութային ու առողջապահական հիմնարկներում...

Գեղարքունիքի մարզպետը Չկալովկայում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Չկալովկայում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը 14.09.2020

Սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա համայնք՝ դիտարկելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որի շրջանակներում հիմնանորոգվում է գյուղի կենտրոնական ճանապարհը եւ հրապարակը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 97 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը: Հիմնանորոգումն իրականացվում է շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի օր առաջ եւ ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում: Արդեն կիսով չափ ավարտել են ասֆալտբետոնյա հին շերտի ֆրեզման աշխատանքները եւ հանված հումքով հարթեցվել ու բարեկարգվել են գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը եւ երկրորդական փողոցների ճանապարհահատվածներ....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36