Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արծվանիստ համայնքում  ավարտվել է իրականացվող  սուբվենցիոն ծրագրերից մեկը

Արծվանիստ համայնքում ավարտվել է իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկը 23.07.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագիրը, ինչի արդյունքում համայնքում հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը: Ինչպես տեղեկացրեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը, ջրատարը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Արծվանիստի համայնքապետարանը: Ըստ շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԼ-ՄԱՍՔԱ» ՍՊԸ տնօրեն Ավետիք Ավետիսյանի՝ շինարարությունը մեկնարկել է այս տարվա մայիսի վերջերից ու այժմ գտնվում է ավարտական փուլում: «Ծրագրի շրջանակներում կառուցվել է 1 աղբյուրակապ եւ երկու կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի արդյունքում օրվա կարգավորիչ ջրամբար մուտք գործող ջրի քանակությունն ավելացել է շուրջ 10 լիտր վայրկյանով: Այժմ համայնքի բոլոր տնտեսություններին արդեն ջուր է մատակարարվում նորակառույց ջրատարով»,-ներկայացրեց ՍՊԸ տնօրենը: Համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս պահին արդեն Արծվանիստի բոլոր թաղամասերում, շնորհիվ այդ ծրագրի՝ իրականացվում է շուրջօրյա ջրամատակարարում:

Հրավեր

Հրավեր 22.07.2020

ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, 2020 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, Սևանա լճի ափին գտնվող նկարիչների տան տարածքում տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետը կներկայացնի կիսամյակային գործունեության հաշվետվություն և կպատասխանի լրագրողների հարցերին: Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ները կարող են գրանցվել մինչև հուլիսի 23-ը՝ ժամը 12:00-ը՝ զանգահարելով 093 62 42 47, 096 24 47 44 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկելով hshahbazyan@mail.ru էլ փոստին՝ նշելով ԶԼՄ անվանումը, ներկայացուցչի անունը և կոնտակտային տվյալները: Ասուլիսի մասնակիցներին խնդրում ենք հուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Ծովագյուղ–Շորժա ճանապարհի սկզբնամասում՝ խաչմերուկի հարակից տարածքում, որտեղից մարզպետարանի ներկայացուցիչը նրանց կուղեկցի նախատեսված վայր: Հարգանքով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դասագրքերի ներկրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են դասագրքերի ներկրման աշխատանքները 22.07.2020

Հուլիսի 22-ին դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից ախտահանվեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների դասագրքերի պահեստ հանդիսացող տարածքը, որը գտնվում է Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում: Ախտահանման աշխատանքներից հետո, մինչև օգոստոսի 4-ը, տեղի կունենա մարզի հանրակրթական դպրոցների համար անհրաժեշտ դասագրքերի ներկրումը, իսկ օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզպետարանի վերահսկողությամբ, կիրականացվի հանրակրթական դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասագրքերի բաշխման գործընթացը: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության տեղեկացմամբ՝ ներկրված դասագրքերի համար նախատեսված պահեստն ապահովված է ախտահանիչ նյութերով, ջերմաչափով և դիմաներով, որոնք կարող են օգտագործվել դասագրքերի բաշխման ընթացքում:

Գեղարքունիքի մարզպետը Ձորագյուղում եւ Ծակքարում դիտարկեց ոռոգման համակարգերի շինարարության ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Ձորագյուղում եւ Ծակքարում դիտարկեց ոռոգման համակարգերի շինարարության ընթացքը 22.07.2020

Հուլիսի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը աշխատանքային այց կատարեց Ձորագյուղ եւ Ծակքար համայնքներ՝ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու համար: Ինչպես ներկայացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 100 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի սկզբներից եւ ավարտվել հուլիսի 10-ի դրությամբ: «Ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800 մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնյա կիսախողավակներով: Այս ծրագրով ավարտական տեսքի է...

Մարզի բուժհաստատություններին բաժանվել է աջակցության հերթական խմբաքանակը

Մարզի բուժհաստատություններին բաժանվել է աջակցության հերթական խմբաքանակը 21.07.2020

Նախորդ շաբաթվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության արդյունքում Գեղարքունիքի մարզի բոլոր բուժհաստատությունները ստացել են օգնության հերթական խմբաքանակը՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումներն ավելի անվտանգ միջավայրում կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով մարզի բուժհաստատություններին հատկացվել է անհատական պաշտպանիչ միջոցներ :

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 21.07.2020

Հուլիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները: Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2020 թվականի ամառային զորակոչի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ զորակոչը մարզում ընթանում է առանց խոչընդոտների, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու միջոցառումները, իսկ զորակոչին հաջորդող օրը նորակոչիկների ծնողներն ու հարազատները զինկոմիսարիատում ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10