Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ

Մադինա գյուղը կլուսավորվի ամբողջությամբ 19.06.2020

Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի լուսավորվածության ցանց կկառուցվի թիվ 1,2, 4, 6, 8,9,10-րդ փողոցներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 800 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 560 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 240 հազար դրամը՝ Մադինայի համայնքապետարանը: Մադինայի համայնքապետի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Տեղադրվելու է 81 լուսատու՝ ընդհանուր 2430 մետր երկարությամբ: «Մադինայի գիշերային լուսավորվածության ցանցը վերջին տարիների ընթացքում կառուցվել է մի քանի փուլերով: Այն այս տարի արդեն բերվում է ավարտական տեսքի: Այս ծրագրի ավարտով ...

Կարկուտը Շողակաթ համայնքում լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին

Կարկուտը Շողակաթ համայնքում լուրջ վնասներ է հասցրել տնտեսություններին 19.06.2020

Հունիսի 18-ի ժամը15 –ի սահմաններում Շողակաթ համայնքում շուրջ 40 րոպե տեղացած ուժեղ կարկուտը լուրջ վնաս է հասցրել պտղատու այգիներին եւ ընտանի կենդանիներին: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի փոխանցմամբ , կարկուտը լուրջ ավերածություններ է պատճառել Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգում, մոտ 50 հեկտար տարածքով: Եվս 3 հեկտար պտղատու այգի վնասվել է Շողակաթ բնակավայրում: Գրանցվել է նաեւ 15 գլուխ ոչխարի անկում: «Շողակաթի նորաստեղծ ծիրանի այգին այս տարի լավ բերքի էր խոստանում, սակայն կարկուտն ամբողջությամբ ավերել է բերքը, նույնիսկ ծառերին տերեւներ չեն մնացել: Կարկուտի հետևանքով վնասներ են կրել նաեւ Ջիլ բնակավայրի տնտեսությունները: Նման հորդառատ կարկտի նախադեպ Շողակաթի բնակիչները չեն հիշում: Կարկուտի պատճառած վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-տեղեկացրեց Սուլիկո Շուշանյանը:

Ծովագյուղում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք

Ծովագյուղում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք 18.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի 3 փողոց, 1 նրբանցք: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 103 միլիոն 450 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 70 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 41 միլիոն 380 հազար դրամ՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ սույն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն թիվ 14, 16, 24 փողոցները եւ 15-րդ փողոցի 2-րդ նրբանցքը: Ասֆալտապատվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 914 գծամետր: Որոշ հատվածներում կկառուցվեն մայթեր եւ 450 գծամետր երկարության հեղեղատար: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Լիճքի երկու թաղամասերում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ 18.06.2020

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու թաղամասերի երեք փողոց: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն 123 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 54 միլիոն 74 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 36 միլիոն 49 հազար դրամը՝ Լիճքի համայնքապետարանը: Լիճքի համայնքապետարանի աշխատակազմի տրամադրած տվյալների համաձայն՝ ասֆալտապատվելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Գավառ քաղաքում,  Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում  կիրականացվեն մի շարք  սուբվենցիոն ծրագրեր

Գավառ քաղաքում, Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում կիրականացվեն մի շարք սուբվենցիոն ծրագրեր 17.06.2020

Այս տարվա ընթացքում Գավառ քաղաքի Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում կկառուցվեն տարեցների համար խաղարաններ, կբարեկարգվեն Սուրբ Աստվածածին թեմական առաջնորդանիստ եկեղեցու եւ նրան հարակից տարածքների զբոսայգիները: Այդ աշխատանքները կկատարվեն ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է մոտ 32 միլիոն 848 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 14 միլիոն 781 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 18 միլիոն 66 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Այս ծրագրի իրականացման արդյունքում ժամանակակից տեսքի կբերվի Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու, Քավառ քաղաքի անձնագիր-հուշարձանի, Հայոց ցեղասպանության զոհերի Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանների տարածքները: Կկատարվի գազոնների կանաչապատում, ծառատնկում, եզրաքարերի տեղադրում, իսկ Արծվաքար եւ Հացառատ թաղամասերում կկառուցվեն խաղարաններ,

 Ակունքում կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր

Ակունքում կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր 17.06.2020

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվի երկու փողոցների առանձին հատվածներ, կհիմնվի արարողությունների սրահ եւ կբարեկարգվի մշակույթի տան բակի պուրակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ակունքի Բարեկամություն եւ Շահումյան փողոցների հատվածների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 13 միլիոն 159 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 7 միլիոն 895 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 263 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի մշակույթի տան բակի պուրակի բարեկարգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 12 միլիոն 736 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 731 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 7 միլիոն դրամը՝ Ակունքի համայնքապետարանը: Ակունքի արարողությունների սրահի հիմնման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 300 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 4 միլիոն 185 հազար դրամը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06