Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «START-ME-UP» ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ 03.07.2020

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը (ՄԱԶԾ ԿՀ) հայտարարում է գործարար նորարարական նախաձեռնությունների համաֆինանսավորման մրցույթ, որն ուղղված է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ագրովերամշակման ոլորտում գոյություն ունեցող կամ նոր ստեղծվող փոքր բիզնեսների աջակցմանը, արդյունավետության բարձրացմանը, վերազինմանը և վերապրոֆիլավորմանը...

Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին

Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին 03.07.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հուլիսի 2-ին Մարտունու բժշկական կենտրոնում ծանոթացավ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունքի հիմնման աշխատանքներին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Նախարարը եւ մարզպետը շրջեցին բաժանմունքի տարածքում, որտեղ ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցությամբ ընթանում են շինարարական եւ կահավորման ակտիվ աշխատանքներ, զրուցեցին բժշկական կենտրոնի տնօրինության եւ շինարարների հետ, քննարկեցին ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները: Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանի տեղեկացմամբ, շինարարական եւ տեխնիկայան վերազինման ու կահավորման աշխատանքները մոտենում են ավարտին, եւ առաջիկա օրերի ընթացքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված 50 մահճակալանոց բաժանմունքը, որն ունի առանձնացված մուտք, կընդունի առաջին պացիենտներին: Ապա Արսեն Թորոսյանը եւ Գնել Սանոսյանը դիտարկեցին ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցման համար նախատեսված տարածքը: Այցի ավարտին նախարարը եւ մարզպետը կիսվեցին իրենց տպավորություններով: «Արդեն գրեթե պատրաստ է 50 մահճակալանոց բաժանմունքը, որը կընդունի կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտներին: Այն հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկական միջոցներով և անհրաժեշտ պայմաններով; ու տեխնիկական միջոցներով: Բաժանմունքի ստեղծման հարցը ժամանակին առաջ քաշվեց Գեղարքունիքի մարզպետի կողմից

 Մեկնարկում է Ծովինարի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգման երկրոդ փուլը

Մեկնարկում է Ծովինարի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգման երկրոդ փուլը 03.07.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կշարունակվի մշակույթի կենտրոնի շենքի հիմնանորոգումը, որը մեկնարկել էր նախորդ տարվանից: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 5 միլիոն 268 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 6 միլիոն 438 հազարը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն ամփոփման փուլում է, իսկ շինարարությունը կմեկնարկի առաջիկա օրերի ընթացքում: Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 11 միլիոն 696 հազար դրամ: «Ծովինարի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման մեկնարկը տրվել է նախորդ տարի, դարձյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Շուրջ 18 միլիոն դրամի ներդրմամբ ամբողջությամբ հիմնանորոգվեց տանիքը: Այս տարի նախատեսված է գրադարանի եւ եւս մի քանի սենյակների հիմնանորոգում եւ շենքի արտաքին պատերի հարդարում:Մշակույթի կենտրոնն ունի շուրջ 1600 քառակուսի մետր մակերես, որն ամբողջովին հիմնանորոգելու համար մեծ միջոցներ են հարկավոր: Կփորձենք մի քանի փուլերով ավարտել մշակույթի կենտրոնի հիմնանորոգումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը

Նորակերտում կբարելավվի խմելու ջրի մատակարարումը 02.07.2020

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում խմելու ջրատարի ներքին ցանցը կհիմնանորոգվի 2650 մետր երկարությամբ, որով եւ կամբողջանա նախորդ տարում սկսված ծրագիրը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն 700 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն 300 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը: Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կամփոփվի հուլիսի վեցին, որից հետո կմեկնարկի շինարարությունը եւ կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: «Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում է երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված է:

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ 02.07.2020

Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման միջոցառումների, Պարետատան ընդունած որոշումների կատարման եւ արտակարգ դրության պայմաններում աշխատանքային ռեժիմի պահպանման հետ կապված խնդիրներ: Գնել Սանոսյանը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց բուժհիմնարկների ղեկավարներին՝ համավարակի կանխարգելման միջոցառումների ընթացքում գործադրած ջանքերի համար:«Օրեր առաջ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, մենք խրախուսեցին 23 բուժաշխատողների եւ շտապօգնության վարորդների: Կարծում եմ, որ այդ խրախուսանքը նաեւ ձեզ է վերաբերում, քանի որ պարգեւատրվածները աշխատել են ձեր ղեկավարությամբ ու ցուցումներով: Կգա հարմար ժամանակ, եւ մենք հավուր պատշաճի կգնահատենք համավարակի կանխարգելմանն ուղղված ձեր ջանքերը: Այժմ հորդորում եմ բոլորիդ՝ գործել որպես մեկ միասնական թիմ, ավելի լարել ու մեկտեղել բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք նվազագույն արդյունքներով դուրս գալ այս իրավիճակից: Միաժամանակ առաջարկում եմ՝ մեկ անգամ եւս ուշադիր հետեւել Պարետատան ընդունած որոշումներին

Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ

Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ 02.07.2020

Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի բազմաբնակարան շենքեր տանող բակային 5 ճանապարհ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական արժեքը 151.125.700 դրամ է, որի 60 տոկոսը կամ 90 միլիոն 675 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 60 միլիոն 400 հազր դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Սևան քաղաքի 5 բակային տարածքներն ընտրվել են` հաշվի առնելով այդ տարածքներում բնակվողների թվաքանակը, մարդկանց և ավտոմեքենաների երթևեկությունն ու շարժը, բակերի առկա տեխնիկական վիճակը: Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59