Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը 01.07.2020

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից Հայոց բանակ ճանապարհվեց 2020 թվականի ամառային զորակոչի առաջին խումբը: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատում նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմ Գեւորգ Մխեյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ քաջալերելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին: «Ես մի շատ կարեւոր հորդոր ունեմ բոլորիդ. միջանձնային հարաբերություններ պարզելուց առաջ մտածեք, որ դուք նույն ազգի զավակներ եք, եղբայրներ ու հարազատներ, որ իրավունք չունեք տարբերություն դնել ձեր ծննդավայրերի ու անձերի միջեւ: Դուք պարտավոր եք անզիջում լինել միայն սահմանից այն կողմ գտնվող հակառակորդի հանդեպ, որպեսզի խաղաղ մնա մեր հայրենիքը եւ անխախտ՝ մեր հայրենի հավատը:Հիշեք միշտ, որ ձեր...

 Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են միասնական քննություններին

Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են միասնական քննություններին 01.07.2020

2020 թվականի հուլիսի 2-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկում են բուհերի ընդունելության միասնական քննությունները: Դրանք Գեղարքունիքի մարզում անցկացվելու են Գավառի համար 1 և 3 հիմնական և համար 8 միջնակարգ դպրոցներում: Մարզում այս տարի միասնական քննություններին կմասնակցի 749 դիմորդ: Գավառի համար 1 հիմնական դպրոցում միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 4-ին, 6-ին և 8-ին, Գավառի համար 3 հիմնական դպրոցում՝ հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին, իսկ Գավառի համար 8 միջնակարգ դպրոցում՝ հուլիսի 6-ին: Համավարակով պայմանավորված՝ միասնական քննություններին նախորդելու են մի շարք նախապատրաստական աշխատանքներ, որոնք քննության մասնակիցների համար կապահովեն անվտանգ միջավայր: Անվտանգության միջոցառումները իրականացվելու են Գեղարքունիքի մարզպետարանի, Գնահատման և թեստավորման կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և տվյալ կրթական հաստատության տնօրենության համատեղ ուժերով:

Լուսակունք համայնքում  կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Լուսակունք համայնքում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր 01.07.2020

Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կկառուցվի լուսավորության ցանց, կիրականացվեն ոռոգման ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ լուսավորության ցանցի կառուցման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 9 միլիոն 68 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 6 միլիոն 292 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն 388 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Ոռոգման ջրատարի ներքին ցանցի մասնակի հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն 904 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 6 միլիոն 232 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 2 միլիոն 672 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը: Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի հավաստմամբ՝ երկու ծրագրերի համար էլ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Լուսավորության ցանցը կառուցվելու է կենտրոնական փողոցում եւ 8-րդ փողոցի մի հատվածում՝ 1400 մետր ընդհանուր երկարությամբ: Ոռոգման ներքին ցանցը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Այն անցնելու է կենտրոնական փողոցով եւ սպասարկելու է գյուղի ամենախոշոր թաղամասի տնտեսություններին: Ջրատարի գլխամասում, որը գտնվում է հարեւան Խաչաղբյուր համայնքում, կիրականացվեն բետոնապատման աշխատանքներ: Այս ծրագրի իրականացման արդյունքում նվազագույնի կհասցվեն ոռոգման ջրի կորուստները, կբարելավվի ջրամատակարարումը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ ուղղությունների վերաբերյալ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի խոսքը մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքի եւ ուղղությունների վերաբերյալ 30.06.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խոսեց մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագերի քանակի, ընթացքի, ուղղությունների եւ նշանակության մասին՝ անդրադառնալով նաեւ նախորդ տարվանից այս տարի փոխանցված ծրագրերին: «Այս տարի մենք մարզի համայնքներից հավաքագրեցինք եւ ՀՀ կառավարություն ներկայացրինք 136 ծրագրային հայտ, որոնցից հաստատվեց 114-ը: Մնացած ծրագրային հայտերը չընդունվեցին տարբեր պատճառներով: Այդ ծրագրերը բազմաբնույթ են, սակայն մենք հիմնական նախապատվությունը տալիս ենք ներհամայնքային ճանապարհների, խմելու, ոռոգման ջրատարների և մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրերին: Հաստատված 114 ծրագրերից 20-ի մեկնարկն արդեն տրված է: Հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 6 միլիարդ դրամ, որը կարող է փոփոխվել անցկացվող շինարարական մրցույթների արդյունքում: Այս ծրագրերը ոչ միայն համայնքների զարգացման ու մարդկանց կենսապայմանների բարելավման, այլ նաեւ սոցիալական ու զբաղվածության խնդիր են լուծում մեր հազարավոր այն քաղաքացիների համար,

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք

Վարսերի մանկապարտեզը կունենա նորոգված դահլիճ եւ նոր գույք 30.06.2020

Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի մանկապարտեզը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ձեռք կբերի նորացված գույք, կունենա հիմնանորոգված դահլիճ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազարը՝ Վարսերի համայնքապետարանը: Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանի տեղեկացմամբ՝ Վարսերի մանկապարտեզը շենքային ու գույքային անբավարար պայմանների պատճառով գործունեությունը դադարեցրել է 5 տարի առաջ: Շենքի հիմնանորոգումը մեկնակել է նախորդ տարում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: «Նախորդ տարվանից մեկնարկած հիմնանորոգման ծրագիրը շարունակվում է նաեւ այս տարի եւ կավարտվի օգոստոսին: Իսկ այս տարվա ծրագրով նախատեսում ենք դահլիճի հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ՝ գույքի ձեռքբերում:Առաջին հարկի անցումային հատվածը եւ նախկին ճաշարանային տարածքը

Վարդաձորում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

Վարդաձորում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր 30.06.2020

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում վեց փողոցներում կկառուցվի ջրահեռացման համակարգ, կհիմնանորոգվեն կամ կվերակառուցվեն խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցերը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ջրահեռացման համակարգի կառուցման ընդհանուր նախնական արժեքը կազմում է 12 միլիոն 694 հազար դրամ, որից 7 միլիոն 694 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը: Խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 27 միլիոն 845 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 19 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 8 միլիոն 353 հազար դրամը՝ Վարդաձորի համայնքապետարանը: Վարդաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Սիրականյանի տեղեկացմամբ՝ ջրահեռացման համակարգը կկառուցվի 772 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55