Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում ասֆալտապատվում է երեք փողոց

Գավառ քաղաքում ասֆալտապատվում է երեք փողոց 10.06.2020

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում են Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցները: Աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության շինարարի հավաստմամբ՝ ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն 498 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 83 միլիոն 98 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 55 միլիոն 399 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանը: Ծրագիրը մեկնարկել էր նախորդ տարվա ընթացքում եւ ընդհատվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Քաղաքի համար շատ կարեւոր ծրագիր է իրականացվում: Նշյալ փողոցները հիմնանորոգման չէին ենթարկվել տասնամյակներ շարունակ, դրանց շահագործումն օր օրի դժվարանում էր, տրանսպորտային երթեւեկությունը մեծ դժվարությամբ էր իրականացվում: Շուտով մենք այս հատվածներում կունենանք միանգամայն բարեկարգ ու ժամանակակից փողոցներ»,- նշեցին Գավառի քաղաքապետարանից: Շինարարական աշխատանքները վերսկսվել են այս տարվա ապրիլի կեսերից: Դրանք իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվող ճանապարհների

Գավառ քաղաքում կհիմնանորոգվեն  բազմաբնակարան շենքերի  տանիքներ  և  մուտքեր

Գավառ քաղաքում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ և մուտքեր 09.06.2020

Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք եւ 13 մուտք: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները եւ 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաեւ Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: «Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկնարկին հաջորդած յոթ ամիսների ընթացքում:Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռեւս ունեն շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում.

Գեղարքունիքի մարզի հերթական նվիրատուն՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն  է

Գեղարքունիքի մարզի հերթական նվիրատուն՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն է 09.06.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների շրջանակներում, մայիսի 18-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում իր մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը: Վերջինիս կողմից նշված ժամանակահատվածում 28 կիլոգրամանոց 500 փաթեթ է բաշխվել Գեղարքունիքի մարզի՝ որևէ սոցիալական խմբում հաշվառում չունեցող սոցիալապես անապահով 500 ընտանիքի: Փաթեթում ներառվել են սնունդ և հիգիենիկ պարագաներ: Բարեգործական փաթեթներից Մարտունու տարածաշրջանում օգտվել է 17 համայնքի 172 ընտանիք, Վարդենիսի տարածաշրջանում՝ 15 համայնքի 148 ընտանիք, Սևանի տարածաշրջանում՝ 11 համայնքի 110 ընտանիք, Գավառի տարածաշրջանում՝ 5 համայնքի 50 ընտանիք և Ճամբարակի տարածաշրջանում ՝ 2 համայնքի 20 ընտանիք: «Համավարակով պայմանավորված այս ծանր ժամանակահատվածում յուրաքանչյուր անհատի եւ կազմակերպության օգնությունը շատ կարեւոր է մեզ համար, ինչի համար շնորհակալ եմ: ...

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք

Մարտունու բժշկական կենտրոնում կբացվի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված բաժանմունք 09.06.2020

Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք: Հունիսի 9-ին, աշխատանքային այց կատարելով Մարտունու բժշկական կենտրոն, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղում ծանոթացավ նորաստեղծ բաժանմունքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին եւ տեխնիկական ու կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Ինչպես ներկայացրեց Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթեւ եւ միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչեւ 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը կիրականացվի տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաեւ բաժանմունք տանող ճանապարհը: «Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության եւ մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը եւ ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում...

Շողակաթի երեք բնակավայրերում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր

Շողակաթի երեք բնակավայրերում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր 08.06.2020

Շողակաթ խոշորացված համայնքի Դրախտիկ, Աղբերք եւ Ջիլ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 16 միլիոն 635 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: Աղբերքում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն: Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն: «Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում:

Տեղեկացում 08.06.2020

30.05-05.06.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36