Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորաբակի միջնակարգ դպրոցի հրդեհված տանիքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Նորաբակի միջնակարգ դպրոցի հրդեհված տանիքի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին 17.04.2020

Գեղամասար համայնքի Նորաբակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքն արդեն պետական միջոցների հատկացման շնորհիվ ունի նորակառույց տանիք: Ինչպես տեղեկացրեց Նորաբակի միջնակարգ դպրոցի տնօրեն Ժիրայր Մկրտչյանը, դպրոցի տանիքը հրդեհվել էր նախորդ տարվա նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում: Չնայած փրկարարների գործադրած ջանքներին՝ տանիքն այրվել էր գրեթե ամբողջությամբ՝ շուրջ 570 քառակուսի մետր մակերեսով: Անմիջապես դեպքի վայր էր ժամանել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար դիմել ՀՀ կառավարություն: «ՀՀ կառավարության կողմից հատկացվեց 13, 5 միլիոն դրամ, իսկ շինարարը մրցույթը շահեց 10 միլիոն 750 հազար դրամով: Շինարարական աշխատանքները մեկնարկեցին այս տարվա մարտի սկզբներից եւ պետք է ավարտվեն մայիսի սկզբին՝ երկամսյա ժամկետում: Ապրիլի 13 -ի դրությամբ արդեն ամբողջովին տեղադրված է փայտյա ծածկը եւ թիթեղյա տանիքը, տեղադրված են 12 ջրհորդաններ, մետաղյա եզրային ճաղավանդակներ: Շինարարներին մնացել է հակահրդեհային եւ հականեխիչ նյութերով մշակել տանիքի ծածկի փայտյա մասը, մի քանի աննշան գործեր հասցնել ավարտի: Հրդեհից առաջ ևս մենք ունեինք շենքի տանիքի ոչ բարվոք պատկեր:

Տեղեկացում

Տեղեկացում 17.04.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է. «Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ. Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար։ Խնդրում եմ ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։ Առողջ եղե՛ք»։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի  շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2020

Հարգելի ոստիկաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ: Անուրանալի է ձեր դերը Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի կայունության ապահովման, հասարակական կարգի պահպանության առումով: Ձեր աշխատանքային բարձր պատասխանատվության շնորհիվ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իրեն պաշտպանված և ապահով է զգում: Այսօր էլ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում դուք շարունակում եք անգնահատելի ծառայություն իրականացնել՝ շուրջօրյա հերթապահությամբ հնարավորինս կանխելով վտանգավոր իրավիճակը, որն արժանի է գովեստի և երախտագիտության: Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն, աշխատանքային հաջողություններ և երջանկություն անձնական կյանքում: Լավագույն ցանկություններով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Հիշեցում

Հիշեցում 16.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական օժանդակության 9-րդ ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ գումարի չափով: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. -երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, -երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և նրանցից մեկը չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, -երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, -երեխայի միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, -երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Մինչև մայիսի 14-ը երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը

Մինչև մայիսի 14-ը երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը 15.04.2020

Գեղարքունիքի մարզի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ կառավարության սույն թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ երկարաձգվել է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը` մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ մեր բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: Այդուհանդերձ, կառավարության կողմից առանձնացվել են ոլորտներ, որտեղ ամբողջությամբ թույլատրվում է գործունեությունը: Այդ ոլորտներն են. -գյուղատնտեսություն -անտառային տնտեսություն -ձկնաբուծություն, ձկնորսություն -հանքարդյունաբերություն և բաց հանքերի շահագործում -բացօթյա շինարարական գործունեություն -ծխախոտային արտադրատեսակների արտադրություն -էլեկտրաէներգիա, գազ, գոլորշի լավորակ օդի ոլորտի գործունեություն, ջրամատակարարում -թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի -պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն...

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կշարունակի ներդրումային ծրագրեր  իրականացնել Գեղարքունիքի մարզում

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը կշարունակի ներդրումային ծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզում 15.04.2020

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Աննա Ջամբազյանին և նույն հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հայկուհի Մելքոնյանին: Հիմնադրամի փոխտնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց հիմնադրամի գործունեության անցած ճանապարհը, ուղղությունները, նպատակներին ու առաջիկա անելիքները: Ինչպես նշվեց՝ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը Գեղարքունիքի մարզում սկսել է դեռևս 2001 թվականից, նպատակ հետապնդելով աջակցել անապահով ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը և համայնքների զարգացմանը: «Այս տարիների ընթացքում մեր հիմնադրամը աջակցել է սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդի, հագուստի, ուսման, բուժման ծախսերի տեսքով, հատկապես սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում իրականացրել է սոցիալական ուղղվածության և գյուղատնտեսական նշանակության ծրագրեր: Մարզի ավելի քան 16 համայնքում և Ճամբարակ քաղաքում ընթացքի մեջ է շահառուների սպասարկման ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները ստանում են սննդամթերքի ամենամսյա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06