Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստում հավանության է արժանացրել ևս 16 սուբվենցիոն  ծրագրային հայտ

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստում հավանության է արժանացրել ևս 16 սուբվենցիոն ծրագրային հայտ 20.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 8-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի «Երանոս համայնքի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացում և հիմնանորոգում», «Սարուխան համայնքի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգում /1-ին փուլ/», «Գեղամավան համայնքի 2-րդ փողոցի ասֆալտապատում», «Աստղաձոր համայնքի Զորավար Անդրանիկի և 21-րդ փողոցների ասֆալտապատում», «Շողակաթ համայնքի Շողակաթ գյուղում այգի- պուրակի կառուցման աշխատանքներ», «Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի խմելու ջրագծի ներքին ցանցի, Աղբերք գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցման, Ջիլ գյուղի խմելու ջրագծի արտաքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ», «Ախպրաձոր համայնքի 1,2,3,4,5,6 փողոցների արտաքին լուսավորություն», «Վերին Գետաշեն համայնքի ոռոգման ներքին ցանցի համակարգի վերակառուցում», «Վարդենիկ համայնքում ...

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 20.05.2020

Մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:Մարզպետը շնորհավորեց և զորակոչային հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Արթուր Մկրտչյանին: Զորակոչային հանձնաժողովի նիստի սկզբում քննարկվեցին զորակոչի նախապատրաստական փուլերի հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցեց, որ 2020 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են օրենքով սահմանված կարգով, պահպանվում և կիրառվում են արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր պահանջներն ու կանոնները և մարզը պատրաստ է արդյունավետ կերպով անցկացնել ամառային զորակոչը: Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամներն այնուհետև քննարկեցին զորակոչի աշխատանքներին ներգրավված կազմակերպությունների համագործակցության և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված

Քննարկվեցին  «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման  եւ մրցունակության»  ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ

Քննարկվեցին «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման հետ կապված խնդիրներ 19.05.2020

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում, քննարկվեցին ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ: Խորհրդակցությունը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը, նույն ծրագրի բաղադրիչի ղեկավար Կարեն Թորոսյանը, «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի Գեղարքունիքի մարզային համակարգող Խորեն Բադալյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, Լճափ, Հայրավանք, Ծաղկաշեն, Ծակքար, Գանձակ համայնքների ղեկավարները: Ինչպես խորհրդակցության սկզբում ներկայացրեց Դավիթ Մեժլումյանը, Գեղարքունիքի մարզը հանդիսանում է այս ծրագրի ամենամեծ շահառուն, որտեղ «Գյուղատնտեսական ռեսուրսների ...

Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգ

Վարդենիկ գյուղում վերակառուցվում է ոռոգման համակարգ 19.05.2020

Վարդենիկ գյուղում մեկնարկել եւ ընթանում են ոռոգման առուների վերակառուցման աշխատանքներ՝ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցներով եւ Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: Ինչպես տեղեկացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, վերակառուցվում է համայնքում գործող հողային ոռոգման 4 մայր առուները, որտեղ տեղադրվում են LR-60 տրամաչափի երկաթբետոնյա կիսախողավակներ եւ համապատասխան ջրթողիչներ՝ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: «Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կամ շուրջ 10 միլիոն դրամը կազմում է Վարդենիկի համայնքապետարանի համաֆինանսավորումը: Հողային առուները վերակառուցվում են միայն բնակավայրի ներսում: Արդեն նախնական համաձայնություն ենք ձեռք բերել ծրագրի ղեկավարների հետ, որպեսզի ավելացնենք շինարարության ծավալները՝ վերակառուցվող առուների ընդհանուր երկարությունը հասցնելով 4 կիլոմետրի: Մայիսի 19-ի դրությամբ արդեն կատարվել է շինարարական աշխատանքների շուրջ 40 տոկոսը: Վստահ եմ, որ...

Թարմացում

Թարմացում 18.05.2020

09-15.05.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում   ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվությունը...

Զոլաքարում  ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը

Զոլաքարում ընդարձակվում է գիշերային լուսավորության ցանցը 18.05.2020

Զոլաքար համայնքում ապրիլի վերջերից մեկնարկել են լուսավորության ցանցի ընդարձակման աշխատանքները: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարություն – համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից ստացված տվյալների համաձայն, Զոլաքարի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցման ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 22 միլիոն 28 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 313 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 707 հազար դրամը՝ Զոլաքարի համայնքապետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39