Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգոստոսի 8-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն ընթացավ հագեցած օրակարգով

08.08.2022

Կարեն Սարգսյան / Karen Sargsyan

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ եւ առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, որոնք բխում էին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների բովանդակությունից։
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժումների ղեկավարները զեկուցեցին մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանիչ գոտիներում քաղաքաշինական գործունեության մշտադիտարկման եւ օրինախախտումների դեմ ձեռնարկված միջոցառումների, հանքավայրերի շահագործման, ընդերքօգտագործման ընդհանուր վիճակի, բնապահպանության բնագավառում բացահայտված օրինախախտումների, անասունների համար ամառային փարախների կառուցման աշխատանքներին խոչընտոտող հանգամանքների, ճանապարհաեզրերին իրականացվող առեւտուրն անվտանգ գոտիներ տեղափոխելու, առողջության առաջնային պահպանման օղակում գործող հաստատությունների շենքային պայմանների ընդհանուր վիճակի, մարզային ենթակայության հիմնարկների 2022 թվականի կիսամյակային հաշվետվության ներկայացման, հաշվապահների վերապատրաստման, առողջապահական հաստատություններում դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի ճշգրտման, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամի հետ համագործակցության, համավարակի եւ այլ հիվանդությունների դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների, մեծ մակերեսներով խոտհարքեր վարձակալած, սակայն ներդրումային ծրագրեր չներկայացրած վարձակալների հետ կնքված պայմանագրերը սահմանված կարգով լուծարելու, մարզի համայքներում ընթացքի մեջ գտնվող կամ մեկնարկած ներդրումային ծրագրերի ընդհանուր վիճակի, 2022 թվականին մարզի հանրակրթական դպրոցներից բուհեր ընդունված շրջանավարտների ընդհանուր թվի եւ մասնագիտական ուղղվածությունների մասին տեղեկատվության ներկայացման հետ կապված հանձնարարականների մասին։
Խորհրդակցության ավարտին տրվեցին նոր հանձնարարականներ։ Հարկավոր է ներկայացնել մարզի ճանապարհաշնության, առողջապահության, կրթության ոլորտներում առաջիկա տարիներին առաջնահերթ ու հրատապ ծրագրերի ցանկը, աշխատանքներ տանել դասագրքերի բաշխման, սոցիալապես անապով ընտանիքների դպրոցականներին գրենական պիտույքներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու, սուբվենցիոն եւ ներդրումային ծրագրերի կազմման եւ նախապատրաստման համար Վարդենիս համայնքին խորհրդատվական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերելու ուղղություններում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 17:51:39