Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

04.08.2022

Հուլիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Գեղարքունիքի մարզպետ, մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը։ Նիստին մասնակցել ենն Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են 2022 թվականի ամառային զորակոչի ավարտական փուլի հետ կապված մի շարք հարցեր, որոնք իրականացվում են ոստիկանություն-համայնքներ-բուժհաստատություններ-ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման համագործակցության շրջանակներում:
Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացված 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, որտեղ նշվեց, որ զորակոչի ուղղությամբ Գեղարքունիքի մարզին տրված առաջադրանքը գերակատարվել է։
Ուումնասիրվել է նաև մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացրած այն զինակոչիկների անձնական փաստաթղթերը, ովքեր սովորում են հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ ընդգրկված են «Պատիվ ունեմ» ծրագրում։
Գեղարքունիքի մարզպետի կողմից տրվել են հանձնարարականներ՝ կցագրման և բժշկական հանձնաժողովների աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11