Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

   Վերին Գետաշեն համայնքում  կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց

Վերին Գետաշեն համայնքում կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց 23.05.2020

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ 2100 գծամետր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42 միլիոն 635 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 29 միլիոն 845 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 12 միլիոն 790 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Վերին Գետշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանի հավաստմամբ՝ ոռոգման համակարգը կառուցվելու է 13 թաղամասերում, տարբեր տրամաչափերի երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով: Շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունն արդեն հայտնի է, որի հետ արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր: «Գյուղի 13 թաղամասերում գործում են հողե առուներ, որոնցում ջրի կորուստը շատ մեծ է: Կառուցվող համակարգը նվազագույնի կհասցնի այդ կորուստները, միաժամանակ ջուրը սպառողներին կհասնի արագ ու ժամանակին: Կարվի հնարավորը, որպեսզի համակարգը շահագործման պատրաստ լինի ոռոգման շրջանի մեկնարկից: Շինարարական աշխատանքները կսկսվեն մեկ շաբաթից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մարզի հանրակրթական հաստատությունների շրջանավարտներին 22.05.2020

Սիրելի շրջանավարտներ: Ուսումնական ավարտական տարվա վերջին երեք ամիսները ձեզ համար ընթացան անսովոր, արտակարգ ու ոչ ցանկալի պայմաններում, սակայն, կարծում եմ, հեռավար ուսուցմամբ դուք կարողացաք լրացնել գիտելիքների այն պաշարը, որ ձեզ անհրաժեշտ էր՝ դասընթացն ավարտելու եւ նոր կյանք մտնելու համար: Համոզված եմ, որ տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ստացած դաստիարակությունն ու կրթությունը ձեզ կառաջնորդեն կյանքի նոր ու լուսավոր ճամփաներով, որ դուք կարդարացնեք ձեր ծնողների եւ ուսուցիչների հույսերն ու ակնկալիքները, կիրականացնենք ձեր նպատակներն ու երազանքները: Անշուշտ, դժվար է բաժանվել դպրոցական միջավայրից, որտեղ թողնում եք մի ամբողջ բովանդակ կյանք՝ լի գեղեցիկ ակնթարթներով, լավագույն ու հիշարժան տպավորություններով: Դուք կկարոտեք ձեր ուսուցիչներին ու դասընկերներին, ձեր դասարանն ու աշակերտական նստարանը, սակայն կգտնեք կրթական կամ աշխատանքային նոր միջավայր՝ դառնալով Նոր Հայաստանին արժանի քաղաքացիներ:Շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի եւ վերջին զանգի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, երազանքների ու նպատակների իրականացում:

Գեղամավանում կասֆալտապատվի 2-րդ փողոցը

Գեղամավանում կասֆալտապատվի 2-րդ փողոցը 22.05.2020

Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի 2-րդ փողոցը՝ 1015 գծամետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչի փոխանցմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 76 միլիոն 466 հազար դրամ, որից 45 տոկոսը կամ 34 միլիոն 409 հազար դրամը ներդնելու է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ կամ 42 միլիոն 56 հազար դրամը՝ Գեղամավանի համայնքապետարանը: Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի հավաստմամբ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի 6870 քառակուսի մետր: «Փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 1700 գծամետր, որից 1015-ը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ եկող տարվա սուբվենցիոն հերթական ծրագրով: Այս փողոցը տասնամյակների ընթացքում դարձել էր անբարեկարգ եւ դժվարանցանելի: Երկու տարի առաջ այն հիմնանորոգեցինք ասֆալտի երկրորդային հումքով, սակայն ժամանակի ընթացքում այն կրկին քանդվեց: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարենք առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին  հրաժեշտ տվեցին   1669 շրջանավարտ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ տվեցին 1669 շրջանավարտ 22.05.2020

Հանրակրթական դպրոցների համար մայիսի 22-ը համարվել է ուսումնական տարվա ավարտի օր, ինչի առիթով էլ շրջանավարտներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ այս ուսումնական տարում մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններին հրաժեշտ են տալու 1216 շրջանավարտ, որոնցից 4-ը ոսկե մեդալի հավակնորդներ են: Հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններն ավարտել են 2440 աշակերտ, որոնց կտրվի հիմնական կրթության վկայականներ: Նրանցից 227-ն ավարտել են գերազանցությամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ ավագ դպրոցներին հրաժեշտ են տալու 453 շրջանավարտ: Մարտունու ավագ դպրոցը տալու է 69, Սեւանի ավագ դպրոցը՝ 88, Գավառի ավագ դպրոցը՝ 63, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 56, Վարդենիկի կրթահամալիրը՝ 76, Վարդենիսի ավագ դպրոցը՝ 33, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 59, Ծաղկունքի բաց դպրոցը՝ 9 շրջանավարտ: Ոսկե մեդալի 1 թեկնածու ներկայացրել է Սեւանի ավագ դպրոցը: Ոսկե մեդալի հավակնորդները այն պահպանելու համար հունիսի 25-ին կհանձնեն քննություն մաթեմատիկա առարկայից:

Կարմիրգյուղ  համայնքում  կասֆալտապատվեն Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան  փողոցների  հատվածները

Կարմիրգյուղ համայնքում կասֆալտապատվեն Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցների հատվածները 21.05.2020

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Հովհաննես Շիրազի եւ Սերգո Ավետիսյանի անվան փողոցներում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 67 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 40 միլիոն 491 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 994 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանի տեղեկացմամբ՝ Հովհաննես Շիրազի անվան փողոցն ասֆալտապատվելու է 679, Սերգո Ավետիսյանի անվան փողոցը՝ 440 գծամետր երկարությամբ: Հովհաննես Շիրազի անվան փողոցի հատվածը կասֆալտապատվի 3720 , իսկ Սերգո Ավետիսյանի անվան փողոցի մի հատվածը՝ 2932 քառակուսի մետր մակերով: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում  ընթանում  է ուռենու շիվերի տնկման  պետական ծրագիրը

Գեղարքունիքի մարզում ընթանում է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը 21.05.2020

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Լճավան, Գեղհովիտ համայնքներում այժմ ընթացքի մեջ է ուռենու շիվերի տնկման պետական ծրագիրը: Ինչպես տեղեկացրեց ծրագիրն իրականացնող «Էյ Թի Փի» բարեգործական կազմակերպության ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը, շիվերի տունկն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի 15-րդ միջոցառումների շրջանակներում: Կարճաղբյուր եւ Արգիճի գետերի եզրերում տնկվում է ուռենու շիվեր: Մեկ տնկված շիվի դիմաց պետության կողմից վճարվող գումարը, առանց հարկերի եւ սոցվճարների, կազմում է մոտ 36 դրամ: Տնկվող ուռենու շիվերը պատրաստվում են տեղում՝ հատվելով տվյալ համայնքի ծառերից: Ծառատունկի աշխատանքներում ընդգրկված են վերոնշյալ համայնքների բնակիչները: «Կարճաղբյուրում ծառատնկման աշխատանքներ իրականացվում են երկու, Լճավանում՝ երեք, Գեղհովիտում՝ վեց հեկտար տարածքի վրա: Կարճաղբյուր եւ Արգիճի գետերի ափերով մեկ տնկվում են 25-40 սանտիմետր երկարության ուռենու շիվեր՝ իրարից 1 մետր հեռավորությամբ: 1 հեկտարի վրա տնկվում է 10 հազար հատ շիվ: Այդ հաշվարկի համաձայն՝ 20 հազար շիվ տնկվում է Կարճաղբյուրում, 30 հազար շիվ՝ Լճավանում եւ 60 հազար շիվ՝ Գեղհովիտում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55