Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց  ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին

Գեղարքունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց ապրիլյան քառօրյայի հերոսների հիշատակին 02.04.2020

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հարգանքի տուրք մատուցեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Մարզպետը ծաղիկներ խոնարհեց Գավառ քաղաքում տեղադրված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը նախորդեց մասնավոր հոգեհանգստյան կարգը, որը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Սարուխան համայնքի հոգևոր հովիվ տեր Ներսես քահանա Սահակյանը: Գեղարքունիքի մարզպետին ուղեկցում էին ՀՀ ոստիկանության, դատախազության, ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները, Գավառի քաղաքապետը, մարզպետարանի և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Արարողության մասնակիցները Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում վառեցին հիշատակի մոմեր:

Կայացավ կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հերթական նիստը

Կայացավ կորոնվիրուսի դեմ իրականացվող միջոցառումների ընթացքին վերաբերող հերթական նիստը 01.04.2020

Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հրավիրեց կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման աշխատանքային թիմի հերթական նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ, ՀՀ ԱԻՆ մարզային կառույցների ղեկավարները: Աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին իրենց համակարգման ոլորտներում իրականացվող միջոցառումների վերաբերյալ մանրամասներ: Զեկուցվեց, որ մարզում ընթացքի մեջ են գտնվում պարենի հավաքագրման և անապահով ընտանիքներին տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները, մարզի բոլոր համայնքների մուտքերի մոտ ՏԻՄ-երի ներկայացուցիչների կողմից իրականացվում են հսկողություններ՝ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժերի նկատմամբ: Նշվեց նաև, որ ապրիլի 1-ի դրությամբ արտերկրից և Երևան քաղաքից մարզ ժամանած 314 ինքնամեկուսացված քաղաքացիներից 14-ը դուրս են եկել ինքնամեկուսացումից և առողջական որևէ խնդիր չունեն, իսկ գրանցված մի քանի ջերմող հիվանդների մոտ վիրուսի հետ կապված որևէ ախտանշաններ չեն հայտնաբերվել:

Գեղարքունիքի մարզում սահմանվել են  հսկիչ  անցակետեր

Գեղարքունիքի մարզում սահմանվել են հսկիչ անցակետեր 01.04.2020

Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ, այսօր, ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործելու են հսկիչ անցակետեր: Հսկիչ կետերում, միջմարզային և միջհամայնքային ճանապարհներին ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին աջակցում են Գեղարքունիքի մարզպետարանի, ՏԻՄ-երի և առողջապահության մարզային կառույցների աշխատակիցները: Ճշգրտվում են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2020

Հարգելի հայրենակիցներ: Թատրոնն արվեստի այն հիմնական ու կարեւոր ճյուղերից մեկն է, որն ուղեկցել է մարդկությանը հազարամյակների ընթացքում: Հայ թատրոնը, գործելով նաեւ Պոլսում և Թիֆլիսում, ազգապահպան դեր է կատարել մեր ժողովրդի կյանքում: Հպարտանալ կարելի է, որ Գեղարքունիքի մարզում եւս թատերական կյանքն ունեցել է հարուստ ավանդույթներ՝ գործելով մեկ դարից ավելի: Իսկ այսօր Գավառ քաղաքում մենք ունենք արդի չափորոշիներին համապատասխան թատրոնի շենք, որն առայժմ առաջինն ու միակն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Մեր և թատրոնի կոլեկտիվի ջանքերով այժմ մեզանում թատերական կյանքն ապրում է նկատելի աշխուժություն ու վերելք: Հավատացած եմ, որ Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնը, հենված իր ավանդների ու ձեռքբերումների վրա, իր ուրույն տեղը կունենա Հայաստանի Հանրապետության թատերական կյանքում: Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլոր դերասաններին, թատրոնի աշխատակիցներին, թատերական գործիչներին ու թատերասեր հասարակությանը՝ մաղթելով քաջ առողջություն և ստեղծագործական բարձունքներ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Տեղեկացում

Տեղեկացում 27.03.2020

Օժանդակություն կտրամադրվի՝ ✔️ Կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Աջակցություն միանվագ նպաստի ձևով և 100000 դրամի չափով՝ յուրաքանչյուր մինչև 14 տարեկան երեխայի համար: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը. ֊ երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում. ֊ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել. ֊ ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած. ֊ միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25

 Գեղարքունիքի մարզում սկսվել են  գարնանացանի աշխատանքները

Գեղարքունիքի մարզում սկսվել են գարնանացանի աշխատանքները 26.03.2020

Գեղարքունիքի մարզում գարնանացանը մեկնարկել է Գեղամասար խոշորացված համայնքից: Ինչպես տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը, գարնանացանի աշխատանքները սկսվել են մարտի երկրորդ կեսից՝ Փամբակ գյուղից եւ աստիճանաբար շարունակվել մյուս բնակավայրերում: «Այսօրվա դրությամբ արդեն կատարվել է շուրջ 150 հեկտար գարու ցանք: Մեր համայնքի տարածքում առկա են կլիմայական տարբեր գոտիներ, ուստի գարնանացանը հավասարաչափ չի ընթացել, սակայն այս պահին, գրեթե բոլոր գյուղերում մեկնարկն արդեն տրված է: Մեր դիտարկումներով՝ Գեղամասարի տնտեսություններում այս տարի կկատարվի 3200 հեկտար գարնանացան գարու ցանք: Տնտեսությունները հիմնականում ապահովված են սերմացուներով ու համապատասխան այլ միջոցներով՝ գարնանացանը ժամանակին ավարտելու համար: Համայնքում 3761 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք շատ հաջող են ձմեռել եւ կենսունակ են

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06