Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 1,5 կլիոմետրանոց հատվածը  կհիմնանորոգվի պետական միջոցներով

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 1,5 կլիոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցներով 30.04.2020

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի տեղեկացմամբ, ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթեւեկելի մասը, 4200 քառակուսի մետր ասֆալտապատում էլ կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսից:

Մարզի ողջ տարածքում   իրականացվում են մշտադիտարկումներ՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով

Մարզի ողջ տարածքում իրականացվում են մշտադիտարկումներ՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով 30.04.2020

ՀՀ պարետի 2020 թվականի ապրիլի 11-ի Ց/58 ցուցումի համաձայն Գեղարքունիքի մարզպետարանը՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ՀՀ կառավարությանն ենթակա տեսչական մարմինների Գեղարքունիքի մարզային կառույցների և մարզի համայնքապետարանների հետ՝ շարունակաբար ամենօրյա մշտադիտարկումներ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների, մարզի համայնքապետարանների, մարզի տարածքում թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող...

 Հերթական աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին

Հերթական աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքներին 29.04.2020

«Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ իրականացվող «Մանկալքության կանխարգելում» ծրագրի շրջանակներում հերթական բարեգործությունն իրականացրեց Գեղարքունիքի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների համար: Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով մարզի տարբեր համայնքներից նախապես ցուցակագրված բազմազավակ և սոցիալապես խիստ կարիքավոր ընտանիքների ապրիլի 28-ին բարեգործական կազմակերպության կամավորները բաժանեցին փաթեթներ սննդի և հիգիենիկ պարագաների տեսքով: Շահառու ընտանիքների թիվն այս անգամ 87 - ն էր, իսկ դրանցում բնակվող անչափահաս երեխաների թիվը՝ 257: Բաժանված օգնությունը հավաքագրվել էր բազմաթիվ անհատների, ընտանիքների, « Հայ օգնության միության» և «Այո» հարթակի կողմից կատարված բարեգործությունների շնորհիվ:

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի   կոոպերատիվին հատկացվել է 3 նոր տրակտոր

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի կոոպերատիվին հատկացվել է 3 նոր տրակտոր 29.04.2020

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի գրասենյակի» Գեղարքունքի մարզի ծրագրերի համակարգող Խորեն Բադալյանը, Այրքին հատկացված տրակտորներն արդեն պատրաստ են՝ գարնանացան եւ այլ կարգի աշխատանքներում ներգրավվելու: «Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ:

 Երանոս համայնքում  հաստատվել է սուբվենցիոն  մեկ  ծրագիր

Երանոս համայնքում հաստատվել է սուբվենցիոն մեկ ծրագիր 29.04.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում հաստատվել է «Խմելու ներտնտեսային ջրամատակարարման ցանցի 3-րդ փողոցի սկզբնամասից մինչև 3-րդ փողոցի 7-րդ նրբանցքի թիվ 3 տան մոտի հատվածի, 7-րդ փողոցի սկզբնամասից մինչև 7-րդ փողոցի թիվ 16 տան մոտի հատվածի հիմնանորոգման» սուբվենցիոն ծրագիրը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից , ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 25 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Երանոսի համայնքապետարանը: Ջրատարի հիմնանորոգման արդյունքում կբարելավվի շուրջ 600 ընտանիքի ջրամատակարարումը: Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթը ապրիլի 29-ից արդեն հայտարարված է:

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների հիմնարորոգման շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների հիմնարորոգման շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում 29.04.2020

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի ներհամայնքային ճանապարհները կասֆալտապատվեն պետականի միջոցների հաշվին: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ասֆալտապատվող ճանապարհների երկարությունը կազմում է շուրջ 3,3 կիլոմետր, ընդհանուր մակերեսը՝ 22 հազար քառակուսի մետր: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը կազմում է 451 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվելու է պետբյուջեի միջոցներից: «Շինարարական մրցույթն արդեն գտնվում է ամփոփման փուլում: Օրենքով սահմանված կարգով, մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կձեռնարկվեն շինարարական աշխատանքները: Կհիմնանորոգվեն նաեւ Վանեվան պատմաճարտարապետական համալիր եւ Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհները»,- նշեց Արմեն Զոհրաբյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06