Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

16.08.2022

Օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանը, Վահան Զարոյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետի օգնականներ Մանանա Գալստյանը և Ջանիկ Բազեյանը։
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ըստ ոլորտների մարզպետին ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվություն։ Դրանք մասնավորապես առնչվում էին մարզի համայնքների 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում՝ 2022 թվականի սեփական եկամուտների համամասնություններով պահանջվող ցուցանիշների ապահովման գործընթացքում մարզպետարանի կողմից ցուցաբերվող աջակցությանը, Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքներին և ձեռնարկված միջոցառումներին, մարզի հանքավայրերի շահագործման, տնտեսավարողների գործունեության, ընդերքօգտագործման թույլտվությունների և հողօգտագործման պայմանագրերի առկայության օրինականության պահպանման բնագավառում առկա խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանն ու ներկայացմանը, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին իրականացվող առևտուրն անվտանգ գոտի տեղափոխելու համար ՀՀ ոստիկանության հետ համագործակցված աշխատանք իրականացնելուն։
Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ նախապատրաստվել և Գեղարքունիքի մարզպետին է ներկայացվել տեղեկանք՝ Վարդենիս համայնքում նախորդ տարիներից չավարտված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ինչպես նաև այլ ծրագրերով իրականացվող ու իրականացվելիք աշխատանքների և 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի, մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոնների կողմից զբաղեցրած շենքերի վիճակի, բուժսարքավորումների անհրաժեշտության, մարզի համայնքների ոռոգվող հողատարածքների, ջրաղբյուրների ելքերի ու առկա պայմանագրերի կնքման, մարզային ենթակայության կառույցների ֆինանսական տարբեր գործառույթների իրականացման վերաբերյալ։
Քննարկվեցին նաև մարզի համայնքներում նոր, ընթացքի մեջ գտնվող և իրականացվող ներդրումային ծրագրերին, 18 և բարձր տարիքի ազգաբնակչության առնվազն 70 տոկոսի մոտ կորոնավիրուսի տարածման դեմ 1-ին, 2-րդ և բուստեր դեղաչափերով պատվաստումների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, 0-ից մինչև 18 տարեկան երեխաների պատվաստման գործընթացին, մարզի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին նոր ուսումնական տարվա առթիվ աջակցություն ցուցաբերելուն և առհասարկան նոր ուսումնական տարվա մեկնարկին, առաջիկայում մարզում կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի կողմից ստացան նոր հանձնարարականներ։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11