Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 08.06.2020

30.05-05.06.2020թ. ժամանակահատվածում ՀՀ Գեղարքունիքի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կատարված նվիրատվությունների, ինչպես նաև դրանց բաշխման վերաբերյալ փաստացի տեղեկատվություն...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մարզում դիտարկեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը 06.06.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզում դիտարկեց նույն նախարարության պատվիրատվությամբ և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Սուրեն Պապիկյանը եղավ Արծվանիստ համայնքում, որտեղ օրերս մեկնարկել են համայնքի 3.3 կիլոմետր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք սկսվում են Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհից, հասնում մինչև համայնքի կենտրոն, ապա շարունակվում մինչև Վանևան վանական համալիր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 405 միլիոն դրամ, որի շրջանակներում նախատեսվում են հողային աշխատանքներ, մայթերի և եզրաքարերի կառուցում, ջրահեռացման խողովակների տեղադրում, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների, երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման և նշագծման աշխատանքներ:

Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար

Ձորագյուղում կկառուցվի ոռոգման ջրատար 05.06.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատար՝ շուրջ 700 գծամետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից փոխանցեցին, որ ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն 976 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 12 միլիոն 583 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 392 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանի հավաստմամբ՝ շինարարական մրցույթը հայտարարված է, հաղթող կազմակերպությունը հայտնի է, իսկ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ շինարարական աշխատանքները սկսելու համար: «Հիմնանորոգվում է համայնքի «Բախչի առու» կոչվող ոռոգման ջրատարը երկաթյա կիսախողովակներով: Այն ձգվում է մոտ 1500 մետր երկարությամբ, որի մոտ 800 մետրանոց հատվածը նորոգվել է մի քանի տարի առաջ, «Մարտունի» ջրօգտագործողների ընկերության միջոցներով, երկաթբետոնյա կիսախողավակներով: Այս ծրագրով...

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղհովիտում կասֆալտապատվի երեք փողոց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղհովիտում կասֆալտապատվի երեք փողոց 04.06.2020

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 96 միլիոն 697 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 18 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 միլիոն 678 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Գեղհովիտ համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ասֆալտապատվելու են 2-րդ, 7-րդ եւ 8-րդ փողոցները: 2-րդ փողոցն ասֆալտապատվելու է 450, 7-րդ փողոցը՝ 700 եւ 8-րդ փողոցը՝ 530 գծամետր երկարությամբ: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Գեղարքունիքի մարզում շարունակվում են անասնահամաճարակի դեմ պայքարի միջոցառումները

Գեղարքունիքի մարզում շարունակվում են անասնահամաճարակի դեմ պայքարի միջոցառումները 04.06.2020

Գեղարքունիքի մարզում անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները մոտենում են ավարտական փուլին: Ինչպես տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, հունիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում դաբաղ հիվանդության դեմ պատվաստվել է 87 հազար 254, սիբիրախտի դեմ՝ 66 հազար 362, խշխշան պալարի դեմ՝ 77 հազար 117, հանգուցավոր մաշկաբորբի դեմ՝ 13 հազար 755 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: 42 հազար114 գլուխ խոշորից էլ բրուցելյոզի ախտորոշման համար կատարվել է արյան նմուշառում: Հանգուցավոր մաշկաբորբի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվել են թիրախային համայնքներում: Սիբիրախտ հիվանդության դեմ պատվաստվել է 21 հազար 299 գլուխ ոչխար՝ դարձյալ թիրախային համայնքներում, խոզերի ժանտախտի դեմ՝ 23 հազար 410 գլուխ խոզ, ձիերի սիբիրախտի դեմ՝ 1128 գլուխ ձի: ...

       Կասֆալտապատվի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցը

Կասֆալտապատվի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոցը 03.06.2020

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացվել Գավառ համայնքից ներկայացված սուբվենցիոն 6 ծրագրային հայտ, որոնցից մեկն էլ «Գավառ համայնքի Բուռնազյան փողոցի կապիտալ վերանորոգման աշխատանքների» իրականացմանն ուղղված ծրագիրն է: Այս ծրագրի համար, ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնից, նախնական հաշվարկներով նախատեսված է ծախսել 307 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ փողոցի ընդհանուր երկարությունը կազմում է 1100 մետր, որից այս ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի 800 գծամետրը՝ այնքան, որքան որ բավարարում է համայնքապետարանի այս տարվա բյուջետային հատկացումը՝ սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար: «Փողոցը հիմնանորոգման չի ենթարկվել տասնամյակներ շարունակ, չափից դուրս անբարեկարգ է եւ տրանսպորտային երթեւեկության համար դժվարանցանելի: Բուռնազյան փողոցի վրա է գտնվում թաղամասի մանկապարտեզը, ավտոդպրոցը եւ թիվ 2 նորակառույց միջնակարգ դպրոցը, որն իր դռները կբացի այս ուսումնական տարվա սկզբից: Կենսական կարեւոր նշանակության խնդիր է լուծվում Հացառատ թաղամասի բնակչության համար: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39