Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վաղաշենում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր

Վաղաշենում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր 11.05.2020

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այս տարի կիրականացվի սուբվենցիոն երեք ծրագիր: Դրանք արդեն հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսված է բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 35 միլիոն 500 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 19 միլիոն 525 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 15 միլիոն 975 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսվում է գույքի ձեռքբերում համայնքի մանկապարտեզի կարիքների համար: Նույն աղբյուրի տեղեկացմամբ այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 15 միլիոն 460 հազար դրամ, որի 55 տոկոսը կամ 8 միլիոն 503 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը կամ 6 միլիոն 957 հազար դրամը՝ Վաղաշենի համայնքապետարանը...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մայիսիննյան հաղթանակների առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի շնորհավորանքի խոսքը մայիսիննյան հաղթանակների առթիվ 09.05.2020

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջեւ բացեց խաղաղ ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման եւ պատմական վերածննդի նոր դարաշրջան: Հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային բանակի շարքերում իրենց կյանքը նվիրաբերեցին սպասված հաղթանակի կերտման գործին` տալով հայրենասիրության ու անձնազոհության բացառիկ օրինակներ: 1992թ.-ին մեր տոնացույցում ավելացավ ևս մեկ փառահեղ տոն: Հայ ազգը, դառնալով մեկ բռունցք, հերոսություն ու արիություն ցուցաբերելով՝ ազատագրեց Շուշին: Մեզ պարտադրված պատերազմում ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը: Մայիսի 9-ը համայն հայության հաղթական ոգու տոնն է, մեր հարատեւության ու հպարտության տոնը: Հավերժ փառք ու պատի՛վ մեր նվիրյալ հայորդիներին: Փա՛ռք հերոսական հայ ժողովրդին, Փառք ու պատի՛վ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Փառք ու պատի՛վ Արցախյան հերոսամարտի քաջ մարտիկներին: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

Հիշում ենք և խոնարհվում

Հիշում ենք և խոնարհվում 09.05.2020

Մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75 և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձերի առթիվ, Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ: Հուշարձանի մոտ հոգևոր հայրերը հնչեցրին տերունական աղոթք՝ ի հիշատակ հայրենիքի համար մարտնչած հերոսների: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորեց Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրաման պայքարում մարտնչած հերոսներին` մաղթելով նրանց խաղաղ երկինք, առողջ ու երջանիկ կյանք: «Ես այսօր հայցում եմ Մեծ Հայրենականի և Շուշիի ազատագրման պայքարում կռիվ տված և հերոսացած քաջորդիների ներողամտությունը, քանզի երկրում տիրող արտակարգ դրությամբ պայմանավորված`մենք իրավունք չունեինք մեծ հավաքույթ կազմակերպել: Անընդհատ մեր պապերի, մեր հերոսների սխրանքները հիշելով...

           Կհիմնանորոգվի Հայրավանք համայնքի  Մայիսի 9-ի փողոցը

Կհիմնանորոգվի Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցը 08.05.2020

Հայրավանք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի Մայիսի 9-ի փողոցի մի հատվածը՝ շուրջ 470 գծամետր երկարությամբ եւ 2350 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 21 միլիոն 58 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 12 միլիոն 635 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 8 միլիոն 423 հազար դրամը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Հայրավանք համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Մայիսի 9-ի փողոցում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն առաջին անգամ: « Մայիսի 9-ի փողոցը խիտ է բնակեցված, ճանապարհը գրունտային է, երբևէ չասֆալտապատված: Այն ունի մեկ կիլոմետրից ավելի երկարություն, որի 470 մետրանոց հատվածը կասֆալտապատվի այս տարի, մնացածը՝ հաջորդ տարվա ընթացում: Այս ծրագրի իրականացման արդյունքում Հայրավանքում կունենանք շուրջ 70 տոկոս ասպալտապատված ճանապարհներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Պետական միջոցներով  կհիմնանորոգվի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը

Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի 7 կիլոմետրանոց հատվածը 08.05.2020

Պետական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու է Սեւան -Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 կլիոմետրանոց հատվածը, որը սկսվում է Երանոս համայնքի տարածքից եւ ավարտվում Ծակքար գետի կամրջի մոտ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 796 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում: «Ծրագրով նախատեսվում է 2 կամրջի ամրացում, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում, որից վերին շերտի մակերսը կկազմի 32 հազար 729 քառակուսի մետր: Փոսային նորոգումներ կկատարվի 1350 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, որոշակի հատվածներում՝ մետաղական արգելապատնեշներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը:

        Լճաշեն համայնքի  մանկապարտեզում այս տարի կբացվի չորրորդ խումբը

Լճաշեն համայնքի մանկապարտեզում այս տարի կբացվի չորրորդ խումբը 07.05.2020

Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը մասնակի հիմնանորոգման կենթարկվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 270 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 354 հազար դրամը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 916 հազար դրամը՝ Լճաշենի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում: Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ կամբողջանա մանկապարտեզի հիմնանորոգման գործընթացը, որն ընթանում էր վերջին տարիների ընթացքում, ու հաստատությունը կաշխատի ողջ ծանրաբեռնվածությամբ՝ 120 տեղով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06