Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

     Կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը

Կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը 16.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզի շենքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 101 միլիոն 385 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 65 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 35 միլիոն 485 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը: Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: «Գավառ քաղաքի թիվ 8 մանկապարտեզը, որը գտնվում է Արծվաքար թաղամասում, մեր միջոցներով տարբեր տարիների ընթացքում ենթարկվել է մասնակի նորոգումների: Այս ծրագրով մեզ կհաջողվի ամբողջությամբ ավարտել հիմնանորոգումը եւ ունենալ մանկապարտեզի ժամանակակից շենքային պայմաններ: Այս պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, իսկ հիմնանորոգումից հետո դրանց քանակը կավելանա: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:

Ծովինարում կասֆալտապատվի ութ փողոց, կկառուցվի ջրահեռացման եւ ոռոգման համակարգ

Ծովինարում կասֆալտապատվի ութ փողոց, կկառուցվի ջրահեռացման եւ ոռոգման համակարգ 16.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի ութ փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 63 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 42 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ եւ 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները: «Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում: Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման:Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքի հարյուրավոր ընտանիքների կյանքում կարձանագրվի բարելավման ու առաջընթացի լուրջ քայլ: Շինարարական աշխատանքների մրցույթը

Կայացավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական  նիստը

Կայացավ զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 16.06.2020

Հունիսի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծված զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 12 անդամները, այն վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նախագահ Նարեկ Գրիգորյանը: Օրակարգում քննարկվեցին և հաստատվեցին Գավառի քաղաքապետարանի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովին ներկայացված՝ «Գավառ քաղաքի Արծրունի Եղբայրների փողոցին հարակից անցուղու աստիճանավանդակների կառուցում» և Սևանի համայնքապետարանի կողմից «Սևան համայնքի Գագարին բնակավայրի նորակառույց եկեղեցու շրջակայքի բարեկարգում և ցանկապատում » ծրագրերը: Օրակարգի հարցի հետ կապված Գավառի և Սևանի համայնքապետարանների ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ իրենց համայնքների կողմից ներկայացված ծրագրերի իրականացումը շատ կարևոր նախաձեռնություն է...

Գեղարքունիքի մարզում հաստատվել է  ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ 16.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 27-ին կայացած հերթական նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել մարզից ներկայացրած ծրագրային հայտերից ևս 12 -ը: Դրանց թվում են՝ Նորատուս համայնքի «Համայնքապետարանի վարչական շենքի կառուցում», Գավառ համայնքի «Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան եղբայրների, Կահիրեի, Գ. Նարեկացու փողոցների և Ազատության փող. 2-րդ նրբ. լուսավորության ցանցի կառուցում և կենտրոնական հրապարակի լուսասյուների տեղափոխություն», Սևան համայնքի «Թվով 5 բակային ճանապարհների հիմնանորոգում», Վարդենիս համայնքի «Այրք վարչական շրջանի խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում», Վարդաձոր համայնքի «Ջրահեռացման նպատակով 6 փողոցների եզրերի կիսախողովակների տեղադրում», Լուսակունք համայնքի «Ոռոգման ջրագծի մասնակի հիմնանորոգում», Նորակերտ համայնքի «Խմելու ջրագծի 4-րդ փողոցի ներքին ցանցի հիմնանորոգում», Ակունք համայնքի «Արարողությունների սրահի ներքին հարդարման կապիտալ վերանորոգում», Ծովինար համայնքի «Մշակույթի կենտրոնի վարչական շենքի վերանորոգում», Ձորագյուղ համայնքի «Մշակույթի կենտրոնի հիմնանորոգում», Վարդենիկ համայնքի «Մանկական երաժշտական դպրոցի հիմնանորոգում», Ճամբարակ քաղաքի «Գ. Նժդեհի 103 և Տ. Մեծի 7 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ» ծրագրերը: Վերը նշված համայնքապետարանները օրենսդրությամբ սահմանված կարգով առաջիկայում կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որին էլ կհաջորդեն շինարարական աշխատանքները:

       Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը

Կհիմնանորոգվի Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքը 15.06.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի մանկապարտեզի շենքի տանիքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 467 հազար դրամ, որից 11 միլիոն 977 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5 միլիոն 60 հազար դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը, 1 միլիոն 430 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Նորակերտի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ համայնքի մանկապարտեզը շենքային անբարեկարգ պայմանների պատճառով դադարեցրել է գործունեությունը դեռեւս 2000 թվականից: Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում կհիմնանորոգվի շենքի տանիքը: «Նորակերտի մանկապարտեզը ժամանակին գործել է 3 խմբով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը ...

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց

Լանջաղբյուրում կհիմնանորոգվի երկու փողոց 15.06.2020

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվեն Վարդան Մամիկոնյան եւ Մաշտոցի փողոցները: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն 934 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 16 միլիոն 760 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 10 միլիոն դրամը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը, 1 միլիոն 173 հազար դրամը՝ համայնքի բարերարը: Լանջաղբյուրի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Վարդան Մամիկոնյան փողոցը կասֆալտապատվի շուրջ 400, Մաշտոցի փողոցը՝ 150-200 մետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Լանջաղբյուրում այս տարի ճանապարհների ասֆալտապատում կիրականացվի շուրջ 3000 քառակուսի մետր մակերեսով: Հիմնանորոգվող հատվածներում կտեղադրվի ջրահեռացման համակարգ: Ծրագրի իրականացման արդյունքում Մաշտոցի փողոցի հիմնանորոգումը կհասցվի ավարտական փուլի, իսկ Վարդան Մամիկոնյան փողոցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:03:27