Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով Շողկաթում կասֆալտապատվի երեք փողոց

Սուբվենցիոն ծրագրով Շողկաթում կասֆալտապատվի երեք փողոց 29.06.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվի երեք փողոց՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 4384 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 65 միլիոն 816 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 39 միլիոն 489 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 26 միլիոն 326 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի տեղեկացմամբ՝ ծրագրի շրջանակներում կասֆալտապվեն թիվ 3, 4 եւ 10 փողոցները: Երրորդ փողոցը կասֆալտապատվի 188, չորրորդ փողոցը՝ 203, տասներորդ փողոցը՝ 309 գծամետր երկարությամբ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Գեղարքունիքի մարզպետը Սեւան եւ Լճաշեն համայնքներում դիտարկեց սուբվեցիոն ծրագրերի ընթացքը

Գեղարքունիքի մարզպետը Սեւան եւ Լճաշեն համայնքներում դիտարկեց սուբվեցիոն ծրագրերի ընթացքը 29.06.2020

Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սեւան եւ Լճաշեն համայնքներում դիտարկեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Մարզպետի այցի առաջին կանգառը Սեւան համայնքի Նալբանդյան փողոցում էր, որտեղ արդեն մեկնարկել են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, Նալբանդյան փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է Շինարարների-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչեւ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Ծրագրի ընթացքում նախատեսված են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում եւ նոր ծածկույթի տեղադրում 5 322 քառակուսի մետր մակերեսով, քանդված եզրաքարերի ապամոնտաժում եւ նորերի տեղադրում 660 գծամետր երկարությամբ, դիտահորերի եւ անձրեւաընդունիչների ապամոնտաժում եւ նորերի տեղադրում՝ 24 հատ, փողոցի անցումների գծանշումներ, ճանապարհային նշանների եւ ասֆալտե արգելակների տեղադրում, ինչպես նաեւ շինարարական մի շարք աշխատանքներ: Նալբանդյան փողոցի ասֆալտապատման ...

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է  արժանացրել  նաև  Գեղարքունիքի մարզից ներկայացրած վերջին՝ 22 ծրագրային հայտերը

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել նաև Գեղարքունիքի մարզից ներկայացրած վերջին՝ 22 ծրագրային հայտերը 29.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 15-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Գեղարքունիքի մարզի համայնքներից ներկայացրած վերջին՝ թվով 22 ծրագրային հայտերը, որոնցով ամբողջանում են մարզի համայնքներից ներկայացրած և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 114 ծրագրային հայտերը: Այդ ցանկը ներառում է Ծակքար համայնքի 3-րդ և 10-րդ փողոցների լուսավորության ցանցի կառուցում և 6-րդ փողոցի ասֆալտապատում, Մաքենիս համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավում, Գանձակ համայնքի Կենտրոնական հրապարակի բարեկարգում, Գեղամասար համայնքի 12 բնակավայրերում խմելու ջրի ջրագծերի ներքին և կամ արտաքին ցանցերի կառուցում կամ վերակառուցում, Փոքր Մասրիկ բնակավայրի 1 խորքային հորի, Տրետուք բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրի համայնքային կենտրոնի շենքի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում, Չկալովկա համայնքի 1,2,4 փողոցների և հրապարակի կապիտալ ասֆալտապատում, Վարդաձոր համայնքի խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի վերակառուցում , Գեղամասար համայնքի Դարանակ, Կախակն, Սոթք, Շատվան բնակավայրերի կենտրոնական փողոցների լուսավորության ցանցի կառուցում և Փամբակ բնակավայրի լուսավորության ցանցի վերանորոգում, Մարտունի համայնքի 4 մանկապարտեզների և մարզադպրոցի շենքերի տանիքներին արևային ջրատաքացուցիչներ և համայնքապետարանի շենքի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում, Ճամբարակ համայնքի Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ձորավանք, Մարտունի բնակավայրերում, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկների, Արցախի, Զ. Անդրանիկի, Իսահակյան, Լեոյի, Մաշտոցի, Նարեկացի, Պ. Սևակ փողոցների և Պ. Սևակ Տ. Մեծ փողոցները միմյանց կապող հետիոտնային արահետի լուսավորության ցանցի անցկացում, Ճամբարակ քաղաքի Չիլինգարյան փողոցի և Թթուջուր բնակավայրի ջրահեռացման, ինչպես նաև Ճամբարակ քաղաքի Իսահակյան, Օգոստոսի 23, Վերին Ճամբարակ թաղամասերի, Այգուտ, Բարեպատ, Դպրաբակ, Թթուջուր, Կալավան, Մարտունի և Վահան բնակավայրերի ջրագծերի ներքին և կամ արտաքին ցանցերի կառուցում և Թթուջուր ջրաղբյուրի ջրընդունիչի վերակառուցում, Ներքին Գետաշեն համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցում, Սարուխան համայնքի ոռոգման ցանցի կապիտալ նորոգում, 1-ին փուլ, Ճամբարակ քաղաքի Ազատամարտիկներ, Տ. Պետրոսյան և Պ. Սևակ փողոցների գազիֆիկացում, Գեղհովիտ համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում, Մեծ Մասրիկ համայնքի երկրորդական թվով 7 փողոցների 5,5 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ծրագրի իրականացում, Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրում արևային ֆոտովոլտային 85 ԿՎՏ հզորության կայանի կառուցում, Ծովինար համայնքի ներհամայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում, Գեղարքունիք համայնքի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում, Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրի թիվ 1 փողոցի, Ջիլ բնակավայրի թիվ 6-րդ և 8-րդ փողոցների, Շորժա բնակավայրի թիվ 5-րդ և 10-րդ փողոցների, Դրախտիկ բնակավայրի 10-րդ փողոցի, Աղբերք բնակավայրի թիվ 1 և 2-րդ փողոցների, Արտանիշ բնակավայրի թիվ 6-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցում ծրագրերը: Վերը նշված վերջին՝ թվով 16 ծրագրային հայտերը հավանության են արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն և եռօրյա ժամկետում ներկայացվեն նախարարություն։ Հաստատված ծրագրերի վերաբերյալ համայնքապետարանները առաջիկայում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կհայտարարեն ծրագրերի իրականացման մրցույթները, որոնցից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

«Կրիր, որ կրենք» խորագրի ներքո  Գեղարքունիքի մարզի համայնքներում  իրականացվեց դիմակների բաժանման արշավ

«Կրիր, որ կրենք» խորագրի ներքո Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվեց դիմակների բաժանման արշավ 27.06.2020

Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հունիսի 27-ին Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքային և Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Ակունք, Ներքին Գետաշեն գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, մարզպետարանի և համայնքապետարանների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը սահմանված մեկ ժամվա ընթացքում իրականացրեցին քաղաքացիներին դիմակներ բաժանելու արշավներ: Մարզի համայնքներում իրականացված արշավներին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ ընտանիքի անդամների հետ միասին, մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, մարզպետարանի վարչությունների ու բաժինների պետերը, մարզպետարանի այլ աշխատակիցներ: Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում

  Կարճաղբյուրում կասֆալտապատվի երկու փողոց

Կարճաղբյուրում կասֆալտապատվի երկու փողոց 26.06.2020

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կասֆալտապատվեն թիվ 3 եւ 15 փողոցների հատվածներ՝ մոտ 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 28 միլիոն 800 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 19 միլիոն 200 հազարը՝ Կարճաղբյուրի համայնքապետարանը: Կարճաղբյուր համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ ամբողջանում է գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է նախորդ տարիների ընթացքում, մի քանի փուլերով: «870 գծամետր ասֆալտապատում կարվի կենտրոնական փողոցում, որով եւ կավարտվի այս ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Եվս 180 գծամետր երկարությամբ կասֆալտապատվի գյուղի գերեզմանոց տանող ճանապարհը: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 Սուբվենցիոն ծրագրով Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց

Սուբվենցիոն ծրագրով Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց 26.06.2020

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 36 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 24 միլիոն դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 5,7 եւ 11-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է մոտ 500 տնտեսություն:Դրանք բոլորն էլ խիտ ու բանուկ թաղամասեր սպասարկող ճանապարհներ են, որոնք ճյուղավորվում են կենտրոնական ճանապարհից: Այս ծրագիրը մեզ համար միաժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի կարողանանք մոտակա տարիների ընթացքում ճանապարհաշինական նոր ծրագրեր իրականացնել համայնքի չբարեկարգված մյուս փողոցներում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11