Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խաչաղբյուրում կկառուցվի ոռոգման ցանց

Խաչաղբյուրում կկառուցվի ոռոգման ցանց 25.06.2020

Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի ոռոգման ջրատարի ներքին ցանց՝ շուրջ 2500 մետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38 միլիոն 116 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 26 միլիոն 681 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 11 միլիոն 434 հազար դրամը՝ Խաչաղբյուրի համայնքապետարանը: Խաչաղբյուր համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ոռոգման ջրատարը կառուցվելու է երկաթյա կիսախողովակներով, որը սպասարկելու է 6 թաղամասի շուրջ 200 տնտեսությունների: «Համայնքի համար շատ կարեւոր ծրագիր է իրականացվում: Բնակիչներին ոռոգման ջուրը հասնում է հողաշեն առուներով, որտեղ ջրի կորուստները շատ են: Ոռոգման նոր ցանցի կառուցումից հետո կունենանք միանգամայն կանոնավոր ու բարելավված ջրամատակարարում:Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում, իսկ եկող տարվա ոռոգման շրջանի մեկնարկից համայնքի բնակիչները կօգտվեն ջրամատակարարման նոր ցանցից»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց

Ծովասարում կասֆալտապատվի երկու փողոց 25.06.2020

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երկու փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 70 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 42 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 28 միլիոն դրամը՝ Ծովասարի համայնքապետարանը: Ծովասար համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 3-րդ եւ 4-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «3-րդ եւ 4-րդ փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 1650 գծամետր, որից 650 –ը հիմնանորոգվել էր նախորդ տարվա ընթացքում, դարձյալ սուբվենցիոն ծրագրով: Այս ծրագրով արդեն լիովին կամբողջանա ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը: Այս պահին մեր համայնքում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում է մանկապարտեզի շինարարությունը, որը մեկնարկել է նախորդ տարվանից: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ: Արդեն կատարվել է շինարարական աշխատանքների մոտ 30 տոկոսը»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Գեղարքունիքի մարզի հերթական սպանդանոցը բացվեց  Գավառ քաղաքում

Գեղարքունիքի մարզի հերթական սպանդանոցը բացվեց Գավառ քաղաքում 25.06.2020

Հունիսի 25-ին Գավառ քաղաքում տեղի ունեցավ «Բայազետ Ագրո» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, տեղակալ Արթուր Շատվորյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: «Բայազետ Ագրո» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Մակարյանը ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ու նրան ուղեկցող պաշտոնատար անձանց ներկայացրեց սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմաններն ու հզորությունը, գործունեության հնարավորություններն ու հեռանկարները: «Սպանդանոցը հիմնականում պատրաստ է շահագործման: Այն կգործի օրական 40 խոշոր եւ 80 մանր եղջերավորների մորթի համար: Կբացվի 10 մշտական աշխատատեղ: Մենք ունենք թե՛ անասուններ տեղափոխող, թե սառնարանային մեքենաներ: Գնագոյացումը լինելու է տրամաբանված, մեր կազմակերպությունը գերշահույթ չի հետապնդելու:

Գեղարքունիքի մարզպետը Գավառ քաղաքի փողոցներում դիմակներ բաժանեց քաղաքացիներին

Գեղարքունիքի մարզպետը Գավառ քաղաքի փողոցներում դիմակներ բաժանեց քաղաքացիներին 24.06.2020

Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջեց Գավառ քաղաքի փողոցներում, հանդիպեց և զրուցեց քաղաքացիների հետ՝ սահմափակումների ռեժիմով պայմանավորված քաղաքացիների տրամադրությունների մասին: Անդրադառնալով նրանց մտահոգություններին և թե որքանով են պահպանում հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են պարետի կողմից: Զրույցի ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը քաղաքացիներին բաժանեց դիմակներ, հորդորելով ոչ մի պարագայում չթուլացնել զգոնությունը, դրսեւորել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետեւել հակահամաճարակային կանոններին, կրել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից եւ շփումների ժամանակ պահպանել ֆիզիկական հեռավորություն։Մարզպետին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Վերին Գետաշենում այս տարի կասֆալտապատվի յոթ փողոց

Վերին Գետաշենում այս տարի կասֆալտապատվի յոթ փողոց 24.06.2020

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի յոթ փողոց՝ 3700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 81 միլիոն 600 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 54 միլիոն 400 հազար դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանը: Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են համայնքի Ա թաղամասի 1-ին, Բ թաղամասի 3,5, 6, 9, 11,13 փողոցները: «Համայնքի կողմից որպես ներդրող մասնակցում է բարերար Արտավազդ Սիմոնյանը՝ 13 միլիոն դրամ ներդրումով:

Ձորագյուղում կհիմնանորոգվի մշակույթի տունը եւ երկու փողոց

Ձորագյուղում կհիմնանորոգվի մշակույթի տունը եւ երկու փողոց 24.06.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորովի մշակույթի տունը եւ երկու փողոցի առանձին հատվածներ՝ շուրջ 700 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Ձորագյուղի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 49 միլիոն 790 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 22 միլիոն 405 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 27 միլիոն 385 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Ձորագյուղի 11 եւ 12-րդ փողոցների առանձին հատվածներում: Փողոցների ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն 910 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 33 միլիոն 546 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 22 միլիոն 364 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11