Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21.09.2022

Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը: Անկախության հոբելյանը տոն է, որը պիտի հպարտության վեհ զգացումով լցնի մեր բոլորի հոգիները:
Անկախության 31 տարիներին Հաայստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ։ Ամենամեծ նվաճումն ինքնին անկախ պետականության հռչակումն էր։
Այսօր միահյուսվում են մեր երկրի և ժողովրդի պատմությունը, ներկան և ապագան: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում: Անհրաժեշտ է միասնություն՝ hայրենիքը դարձնելու անվտանգ, պաշտպանունակ, ուժեղ և բոլոր առումներով առողջ պետություն: Անհրաժեշտ է համբերություն և այն բանի գիտակցում, որ դժվարությունները ժամանակավոր են, և մենք կարող ենք դրանք հաղթահարել:
Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է, որը կառուցելու համար պետք է ջանք չխնայել ու ստեղծել այն նոր երկիրը, որի քաղաքացին լինելը հպարտություն կներշնչի բազմաթիվ սերունդների։
Մեր ճակատագիրը մենք պետք է տնօրինենք։ Մենք պետք է ունենանք տեսլական, առաջարկենք և իրագործենք գաղափարներ ու ծրագրեր։ Մեր խնդիրն է հաղթահարել դժվարությունները՝ դրսևորելով հավաքական կամք։
Այս օրը մեր հավատի, վստահության ու համոզմունքների խորհրդանիշն է, քանզի երկրի անկախությունը բալասան է դառնում ոչ միայն անցած վերքերը բուժելու, այլև ուրախության ու զարթոնքի, վաղվա նկատմամբ անսահման հույսեր պարգևելու առումով։
Վերստին խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց զոհաբերեցին Հայաստանի անկախության, ինքնիշխանության, Արցախի ազատության և անվտանգության համար:
Խորին հարգանքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության ձեռքբերման մեջ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-10-06 14:44:09