Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում համայնքի բարերար Կամո Աբրահամյանը 3 միլիոն դրամ է ներդրել սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրի իրականացման համար

Ձորագյուղում համայնքի բարերար Կամո Աբրահամյանը 3 միլիոն դրամ է ներդրել սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրի իրականացման համար 10.08.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքի նախկին բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Կամո Ռուբիկի Աբրահամյանը: Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղ համայնքի ղեկավար Լեւիկ Գրիգորյանը, ճանապարհաշինական աշխատանքները Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցներում մեկնարկել են հուլիսի վերջերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 538 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 21 միլիոն 25 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով: «Համայնքի բարերարի մասնակցությունը սուբվենցիոն ծրագրին հնարավորություն է տալիս՝ ասֆալտապատելու Ծակքարի խաչմերուկից մինչեւ Մասրուց անապատ կամ Սուրբ Կարապետ եկեղեցի տանող ճանապարհը՝ շուրջ 200 գծամետր երկարությամբ:Այդ նույն հատվածում բարերարի միջոցներչով կառուցվելու է նաեւ գիշերային լուսավորության ցանց:Բարերարի կատարած ներդրումը ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեբանական ու բարոյական մեծ նշանակություն ունի, եւ ուզում ենք համոզված լինել, որ Ձորագյուղի մյուս գործարարները եւս, որոնց թիվն արտերկրում բավականին մեծ է, իրենց մասնակցությունը կբերեն հարազատ ծննդավայրի շենացմանն ու զարգացմանը՝ հետեւելով Կամո Աբրահամյանի հայրենանվեր ձեռնարկին»,-նշեց համայնքի ղեկավարը:

ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ շինհրապարակներում

ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ շինհրապարակներում 08.08.2020

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում պետական միջոցներով կամ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունների տեղամասերում: Այցի ընթացքում նախարար Պապիկյանին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Այցի առաջին կանգառը Գանձակ համայնքում էր, որտեղ այս պահին իրականացվում են Բաղրամյան փողոցի ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը: Պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 500 հազար դրամ:Ըստ այդմ՝ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացնում է 6 միլիոն 525 հազար դրամ, Գանձակի համայնքապետարանը՝ 7 միլիոն 975 հազար դրամ: «Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն մեկ շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը, տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կանաչապտվելու եւ ծառապատվելու է տարածքը: Շատ շուտով մեր համայնքը կունենա միանգամայն բարեկարգ ու բարետես հրապարակ»,-նշեց համայնքի ղեկավարը: Նախարարը ծանոթացավ նաեւ Գանձակի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց շինաշխատանքները իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը երկու կիլոմետր է, ասֆալտապատվող մակերեսը` 13 հազար քառակուսի մետր։ Օգոստոսի յոթի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ հիսուն տոկոսը։ Ապա նախարարը ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։ Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-¬ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում: Այնուհետ Լիճք եւ Վարդենիկ համայքներում Սուրեն Պապիկյանը դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: Ինչպես ներկայացրեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը , սուբվենցիոն ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են չորս օր առաջ եւ կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ասֆալտապավելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ: Ինչպես Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախարար Պապիկյանին եւ մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 12 փողոց: Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 12 միլիոն 5 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 14 միլիոն 72 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն 792 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 19 միլիոն 364 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 10 միլիոն 427 հազար դրամը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Վարդենիկի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 290 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: «Վարդենիկում այս տարի սուբվենցիոն չորս ծրագիր է իրականացվում, որոնցից մեկը՝ ոռոգման ջրի խորքային հորի վերակառուցման ու վերագործարկման ծրագիրը շուտով կմենկնարկի: Երաժշտական դպրոցի շինարարական աշխատանքները սկսված են է, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 969 հազար դրամ: Փողոցների լուսավորության ցանցի կառուցման եւ վերակառուցման աշխատանքները եւս սկսված են: Համայնքի ութ փողոցներում կտեղադրվի ԼԵԴ համակարգով աշխատող 160 լուսատու՝ շուրջ 3 կլիոմետր 490 մետր երկարությամբ: Եվս 1 կլիոմետր երկարությամբ գործող լուսավորության ցանցը փոխարինվում է ԼԵԴ համակարգով, որի արդյունքում կապամոնտաժվի եւ կվերատեղադրվի 31 լուսասյուն: Ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքներն արդեն ընթանում են մեկ շաբաթ: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ փողոցները, Կամո Շահինյան փողոցում տեղադրել միաշերտ ասֆալտբետոնյա ծածկույթ 1400 քառակուսի մետր մակերեսով: Ասֆալտապատվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 6 կիլոմետր: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում կզարգանան ենթակառուցվածքները, կբացվեն ժամանակավոր աշխատատեղեր: Այսօրվա դրությամբ հողային աշխատանքները ընթանում են բոլոր 12 փողոցներում, կոպճապատման աշխատանքներ՝ երկու փողոցներում: Եթե այս տեմպով շարունակվեն աշխատանքները, ապա առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մենք կավարտենք ճանապարհաշինական աշխատանքները: Վարդենիկում այս տարի իրականացվող ուբվենցիոն ծրագրերի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է 352 միլիոն դրամ, որը կիրացվի մինչեւ վերջ»,-հավաստեց Վարդենիկ համայնքի ղեկավարը: Այցի ավարտին իրենց տպավորություններով կիսվեցին նախարար Պապիկյանը եւ մարզպետ Գնել Սանոսյանը: «Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող Ճանապարհաշինական աշխատանքները շատ լավ ու դրական օրինակներ են, որոնք փաստում են համայնքների զարգացման ու բարեկեցության մասին: Հատկապես Վարդենիկում է նկատելի աշխատանքների թափն ու ծավալները, որտեղ նախորդ տարի ասֆալտապատվել է 10 փողոց, իսկ այս տարի այդ թիվն արդեն հասնում է 12-ի:Դա մեծ թիվ է՝ ներդրված խոշոր միջոցներով, որոնց շնորհիվ էապես զարգանում ու բարեկարգվում է գյուղական խոշոր այս բնակավայրը: Միաժամանակ շատ կարեւոր է այն, որ այդ մեծ միջոցների մի մասն էլ ներդրվում է համայնքի բյուջեից, որ համայնքը եւս իր միջոցներով մասնակցում էզարգացման ծրագրերին»,-նշեց նախարարը: Այցի հաջորդ կանգառը Վարդենիս եւ Մեծ Մասրիկ համայնքներում էր, որտեղ Սուրեն Պապիկյանը ծանոթացավ նախորդ տարվանից սկսված եւ այս տարվա ընթացքում շարունակվող կամ ավարտի հասցված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարդենիս քաղաքում նախարարն այցելեց Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգի, որտեղ արդեն ավարտի են հասցվել շինարարական աշխատանքները: Ինչպես ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, քաղաքային զբոսայգու հիմնանորոգման ու բարեկարգման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 43 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը: Ամբողջությամբ հեռացվել է հին սալիկապատ մակերեսը՝ փոխարինվելով նորերով, փոխվել է պարիսպը, պարսպի ներսի եւ դրսի հատվածներում կատարվել է ասֆալտապատում, ստեղծվել են նոր ծառուղիներ, փոխվել է ջրամատակարարման համակարգը, գազոններում կատարվել են հողալցումներ, տնկվել են ծառեր, նորացվել ջրավազանները, տեղադրվել նստարաններ, անցկացվել է լուսավորության համակարգ: Ծրագիրն ամբողջությամբ ավարտված է: Մեծ Մասրիկ համայնքում նախարար Պապիկյանը դիտարկեց մշակույթի տան նոր շենքի շինարարության ընթացքը: Ինչպես ներկայացրեց համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի:Սուրեն Պապիկյանը զրուցեց շինարարների հետ, տվեց անհրաժեշտ ցուցումներ: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ շուտով Մեծ Մասրիկում կմեկնարկի սուբվենցիոն մեկ այլ ծրագիր, որի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ: Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը: Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով: Այցի վերջին կանգառը Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամասում էր: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին այս տարվա մայիս ամսից Սեւան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով: «Հսկայածավալ աշխատանք է կատարվել, այն էլ՝ բավականին կարճ ժամանակի ընթացքում: Այն դեպքում, երբ նախկինում սովորաբար նման ծավալի աշխատանքներն իրականացվում էին մեկ-երկու տարվա ընթացքում, ճանապարհաշինական կազմակերպությունը կարողացել է երկու ամսվա ընթացքում ավարտական փուլի հասցնել շինարարությունը: Շինարարության որակը բարձր են գնահատում նաեւ մեզ հետ համագործակցող միջազգային տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները: Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափի բնակավայրերի զարգացման համար այս ճանապարհի հիմնանորոգումը ձեռք է բերում հսկայական նշանակություն, բացի այն, որ այս ճանապարհը դառնում է Հայաստանի հյուսիսային մարզերն Արցախին կապող հիմնական ու ավելի կարճ ուղին: Սա, իհարկե, այսօր Հայաստանում իրականացվող հսկայածավալ ճանապարհաշինության ընդամենը մի հատվածն է, քանի որ մենք մեր առջեւ 500 կիլոմետր երկարության ճանապարհների հիմնանորոգման խնդիր ենք դրել այս տարի ու ձգտում ենք այն իրագործել ամբողջությամբ: Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում այս պահի դրությամբ դեռեւս ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ՝ նախքան ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Երանոս-Ծակքար հատվածում տեսանք եւ լավ, եւ որոշակի թերացումներով ընթացող աշխատանքներ, որի համար արեցինք համապատասխան դիտողություններ: Որակի մասին հիմա վաղ է վերջնական գնահատակ տալը, սակայն մի բան պարզ է, որ իրականացված ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մի գլուխ բարձր են նախորդ տարում իրականացված աշխատանքներից եւ մի քանի գլուխ բարձր՝ ավելի վաղ ժամանակներում իրականացվածներից: Եվ այս ոլորտում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում՝ մեր ճանապարհաշինությունը համապատասխանեցնելով միջազգային արդի չափորոշիչներին: Համոզված եմ, որ շուտով մենք կունանենք նաեւ այնպիսի ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք ոչ միայն Հայաստանում կծավալեն որակյալ ճանապարհաշինություն, այլ նաեւ կմաասնակցեն միջազգային մրցույթների եւ ճանապարհաշինական աշխատանքներ կծավալեն նաեւ այլ պետություններում»,-ներկայացրեց Սուրեն Պապիկյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այցի արդյունքների շուրջ ներկայացրեց իր դիտարկումները: «Մենք նախարար Պաիկյանի հետ եղանք շինարարական յոթ տեղամասերում, արեցինք դիտողություններ ու առաջարկություններ, քննարկեցինք ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծումները կտրվեն առանց ձգձգումների: Կարելի է ասել, որ մարզում շինարարական շատ եռուն շրջան է սկսվել, որը գնալով ավելի լայն թափ կառնի օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին:Շատ ծրագրերի մրցույթների արդյունքներն արդեն գտնվում են ամփոփման փուլում, եւ ուրախալին այն է, որ գրեթե բոլոր մրցույթներում եղել են մասնակից ու հաղթող ճանաչված ընկերություններ: Չնայած շինարարությունների ընթացքում նկատված թերություններին՝ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մարզում ծավալված շինարարական աշխատանքների ընթացքից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկում ենք անմիջապես եւ գտնում համապատասխան լուծումները: Համոզված եմ, որ գործողության մեջ դրված բոլոր ծրագրերը մենք սահմանված ժամկետներում կավարտենք, եւ եղանակային պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Սեւանցի ծանրորդուհին Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում

Սեւանցի ծանրորդուհին Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական առաջնությունում 08.08.2020

Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի սան, ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը ոսկե մեդալ է նվաճել հանրապետական հերթական առաջնությունում: Հաղթանակից հետո, ինչպես տեղեկացրին Սեւանի համնայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը մարզական հերթական հաղթանակից հետո ընդունել եւ խրախուսել է ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանին ու մարզիչ Գառնիկ Աբրահամյանին: Համայնքի ղեկավարը նրանց արժանացրել է պարգեւի եւ հատուկ ուշադրության: «2020 թվականը ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանի համար դարձավ վճռորոշ. նախ` փետրվար ամսին ՀՀ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում նա ցուցաբերեց մարզական եւ կամային լավագույն որակներ, որի արդյունքում 59 կիլոգրամ քաշային կարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Հուլիս ամսին էլ Ալինա Սուքիասյանը գրանցեց եւս մեկ մարզական նշանակալից հաղթանակ` դառնալով ՀՀ պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնության չեմպիոն: Ամառվա հերթական առաջնությունը կայացավ օգոստոսի 3-ին: Ալինան գլխավորեց Հայաստանի երիտասարդների առաջնության լավագույն եռյակը` ցույց տալով երկամարտի 130 կգ. արդյունք: Չնայած կորոնավիրուսի համավարակին եւ արտակարգ դրության պայմաններին` Ալինան չի կորցրել մարզական տեմպը, մշտապես գտնվել է պարապմունքների մեջ, որոնք էլ դարձան ցանկալի ու սպասված հաղթանակների նախապայմանը: Ինչպես նշում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքն այս անգամ էլ տվեց ցանկալի արդյունք` համայնք բերելով հերթական ոսկե մեդալը: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով մարզիկին, եւս մեկ անգամ կարեւորեց երեխաների եւ պատանիների շրջանում մարզական ակտիվ կյանքի ներկայությունը: Ալինան ընդգրկված է ՀՀ հավաքականի կազմում եւ առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը` իր համար հարթելով մարզական նվաճումների մի նոր աստիճան»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը 06.08.2020

Օգոստոսի առաջին օրերից Գեղարքունիքի մարզի տնտեսություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով հացհունձը սկսվել է ցածրադիր գոտու ցանքատարածություններից, սակայն առայժմ սակավ արդյունքներով: «Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարից հավաքվում է մինչեւ 20, գարու արտերից՝ մինչեւ 12-13 ցենտներ բերք: Այսօրվա դրությամբ հնձվել են մոտ 350 հեկտար հացահատիկի արտեր: Մարզի տնտեսություններում այս տարի ցանվել է շուրջ 23 հազար հեկտար հացահատիկ, որից 10,5 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի արտերը: Հացահատիկի բերքահավաքը կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի կեսերը: Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ բերքահավաքը ժամանակին ավարտելու համար:Այս օրերին շարունակվում է նաեւ անասնակերի բերքահավաքը՝ դարձյալ ցածր արդյունքներով: Այն այժմ ընթանում է բարձրադիր գոտիներում, որտեղ եւս բուսածակույթը շատ սակավ է:Գարնանային ցրտերը եւ երաշտը աննպաստ պայմաններ ստեղծեցին անասնակերի աճի համար, եւ հիմա շատ տնտեսություններում ...

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն իրականացված են կիսով չափ

Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն իրականացված են կիսով չափ 06.08.2020

Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար՝ 7 կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից , ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծածկույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում ...

Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է նորագույն սարքավորումներով

Գավառի բժշկական կենտրոնը համալրվել է նորագույն սարքավորումներով 27.07.2020

Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում, ինչի արդյունքում այստեղ բարձրացել է բուժսպասարկման որակը: Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որի ընթացքում «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների գործածության մանրամասները եւ նշանակությունը: «Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարեւոր էր մեր հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցում ենք նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար ձեռք ենք բերել ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարում ենք բարդ վիրահատություններ:Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոգոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք ենք բերել նաև վերջին սերնդի հեմոտոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55