Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ շինհրապարակներում

08.08.2020

ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ շինհրապարակներում

 ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 7-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում պետական միջոցներով կամ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունների տեղամասերում: Այցի ընթացքում նախարար Պապիկյանին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Այցի առաջին կանգառը Գանձակ համայնքում էր, որտեղ այս պահին իրականացվում են Բաղրամյան փողոցի ասֆալտապատման եւ կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 15 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գանձակի համայնքապետարանը: Պայմանագրային արժեքը կազմել է 14 միլիոն 500 հազար դրամ:Ըստ այդմ՝ ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացնում է 6 միլիոն 525 հազար դրամ, Գանձակի համայնքապետարանը՝ 7 միլիոն 975 հազար դրամ: «Շինարարական աշխատանքները մեկնարկել են արդեն մեկ շաբաթ առաջ: Հրապարակում անցկացվելու է լուսավորության համակարգ, կառուցապատվելու է հրապարակին կից գետի հունը, տեղադրվելու են նստարաններ, սալիկապատվելու են անցուղիները, կանաչապտվելու եւ ծառապատվելու է տարածքը: Շատ շուտով մեր համայնքը կունենա միանգամայն բարեկարգ ու բարետես հրապարակ»,-նշեց համայնքի ղեկավարը: Նախարարը ծանոթացավ նաեւ Գանձակի Բաղրամյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Ինչպես ներկայացրեց շինաշխատանքները իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա վերջերից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Ճանապարհի երկարությունը երկու կիլոմետր է, ասֆալտապատվող մակերեսը` 13 հազար քառակուսի մետր։ Օգոստոսի յոթի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ հիսուն տոկոսը։ Ապա նախարարը ծանոթացավ  Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։

Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:

Այնուհետ  Լիճք եւ Վարդենիկ համայքներում Սուրեն Պապիկյանը դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի շրջանականերում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը: Ինչպես ներկայացրեց  Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը , սուբվենցիոն ծրագրի պայմանագրային  արժեքը կազմում է շուրջ 82 միլիոն  դրամ, որի 60 տոկոսը  հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են չորս օր առաջ եւ կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում: Ասֆալտապավելու են Ա-6 թաղամասի թիվ 1 եւ Ա-2 թաղամասի թիվ 1 եւ 9 փողոցները: Ասֆալտապատումը կիրականացվի 1420 մետր ընդհանուր երկարությամբ, որից Ա-6 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 870, Ա-2 թաղամասի թիվ 1 փողոցում՝ 450 եւ թիվ թիվ 9 փողոցում՝ 100 գծամետր երկարությամբ:

Ինչպես Վարդենիկ գյուղ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախարար Պապիկյանին եւ մարզպետ Գնել Սանոսյանին ներկայացրեց Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 12 փողոց: Վարդենիկի երաժշտական դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 26 միլիոն 77 հազար դրամ, որի 45 ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59