Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձորագյուղում համայնքի բարերար Կամո Աբրահամյանը 3 միլիոն դրամ է ներդրել սուբվենցիոն ճանապարհաշինական ծրագրի իրականացման համար

10.08.2020

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ, որտեղ իր ներդրումն է ունեցել նաեւ համայնքի նախկին բնակիչ, ուկրաինաբնակ գործարար Կամո Ռուբիկի Աբրահամյանը: ԻնչպեստեղեկացրեցՁորագյուղհամայնքիղեկավարԼեւիկԳրիգորյանը, ճանապարհաշինական աշխատանքները Ձորագյուղի թիվ 11 եւ 12 փողոցներում մեկնարկել են հուլիսի վերջերից եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 52 միլիոն 564 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 538 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 21 միլիոն 25 հազար դրամը՝ Ձորագյուղի համայնքապետարանը: Ձորագյուղի համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման մեջ իր մասնակցությունն է ունեցել բարերար Կամո Աբրահամյանը՝ 3 միլիոն դրամի չափով: «Համայնքիբարերարիմասնակցությունըսուբվենցիոնծրագրինհնարավորությունէտալիս՝ասֆալտապատելուԾակքարիխաչմերուկիցմինչեւՄասրուցանապատկամՍուրբԿարապետեկեղեցի տանող ճանապարհը՝ շուրջ 200 գծամետր երկարությամբ:Այդ նույն հատվածում բարերարի միջոցներչով կառուցվելու է նաեւ գիշերային լուսավորության ցանց:Բարերարի կատարած ներդրումը ոչ միայն նյութական, այլ նաեւ հոգեբանական ու բարոյական մեծ նշանակություն ունի, եւ ուզում ենք համոզված լինել, որ Ձորագյուղի մյուս գործարարները եւս, որոնց թիվն արտերկրում բավականին մեծ է, իրենց մասնակցությունը կբերեն հարազատ ծննդավայրի շենացմանն ու զարգացմանը՝ հետեւելով Կամո Աբրահամյանի հայրենանվեր ձեռնարկին»,-նշեց համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59