Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում նորովի կկահավորվեն երկաթգծի որոշ հատվածներ

Գեղարքունիքի մարզում նորովի կկահավորվեն երկաթգծի որոշ հատվածներ 15.07.2020

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին և նույն ընկերության Սևանի ԳԿՄ-ի պետ Արտեմ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցեցին համագործակցության շուրջ իրականացվող անելիքների մասին, քննարկեցին աշխատանքների կազմակերպման հարցում առկա որոշ խնդիրներ, որոնք մասնավորապես առնչվում էին Սևանի « Հարսնաքար» ռեստորանային համալիրից դեպի Ցամաքաբերդ թաղամաս տանող երկաթգծի հատման հատվածում ուղեփակոց տեղադրելուն և շրջակայքը կահավորելուն, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակահատվածում և անասունների շարժի ընթացքում մի քանի հատվածներում երկաթգիծը հատող եւ անասունների շարժը կարգավորող ճանապարհներ կառուցելուն: Ալեքսեյ Մելնիկովը կարևորեց մարզով անցնող երկաթգծի դերը սոցիալ- տնտեսական զարգացման գործում , նշելով, որ դրա շնորհիվ իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ: Նրա կարծիքով՝ հարկավոր է երկաթգծին հարող հատվածներում ամեն ինչ կարգի բերել և տեղադրել համապատասխան նշաններ,,,,

Շողակաթում կիրականացվի սուբվենցիոն եւս 3 ծրագիր

Շողակաթում կիրականացվի սուբվենցիոն եւս 3 ծրագիր 14.07.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Դրախտիկ, Ծափաթաղ բնակավայրերում, կգործարկվի 85 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար, կհիմնանորոգվի Աղբերք բնակավայրի վարչական շենքը եւ կբարեկարգվի շենքի տարածքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 300 հազարը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 17 միլիոն 550 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 9 միլիոն 450 հազար դրամը՝ Շողակաթի համայն

Կասֆալտապատվի Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց

Կասֆալտապատվի Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց 14.07.2020

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 115 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն դրամը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Սա անգնահատելի նվեր կլինի մեր համայնքի համար, քանի որ Չկալովկայում 1988 թվականից ի վեր ճանապարհների հիմնանորոգման որեւէ աշխատանք չի իրականացվել: Համայնքի բնակչությունն իր երախտագիտությունն է հայտնում ...

Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը

Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը 13.07.2020

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում: Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախպատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան եւ Մանվել Խոստեղյան փողոցներում:Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: ,,,

Աստղաձորի Զորավար Անդրանիկ Փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

Աստղաձորի Զորավար Անդրանիկ Փողոցում կկառուցվի լուսավորության ցանց 13.07.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Զորավար Անդրանիկ փողոցում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունն այն շահել է 8,8 միլիոն դրամով, առաջիկա օրերին հայտնի կլինի նաեւ ծրագրի պայմանագրային արժեքը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Զորավար Անդրանիկ փողոցը կլուսավորվի 1500 մետր երկրությամբ: Կտեղադրվի 75 լուսատու՝ նրան կից երկրորդական փողոցների մուտքերի հետ միասին: Փողոցն իր գոյության ընթացքում լուսավորվում է առաջին անգամ: Նույն ,,,

Զորակոչիկների հերթական խումբը բանակ ճանապարհվեց Ճամբարակից

Զորակոչիկների հերթական խումբը բանակ ճանապարհվեց Ճամբարակից 13.07.2020

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզային զինվ որական կոմիսարիատի Ճամբարակի բաժանմունքից Հայոց բանակ մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Նորակոչիկներին ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մենք երկու երազանք ունենք. մեկ, որ դուք ծառայեք ողջ ու առողջ եւ երկրորդ,որ տուն վերադառնաք փառքով ու պատվով ։ Սիրելի նորակոչիկներ, դուք հասակ եք առել մի տարածաշրջանում, որտեղ լավ գիտեն, թե ինչ է նշանակում սահմանների պաշտպանությունը։ Մենք առավել քան համոզված ենք, որ դուք քաջաբար կպաշտպանեք հայրենի երկրի սահմանները, իրար նեցուկ կլինեք ծառայության ընթացքում, հեռու կմնաք միջանձնային հարաբերություններ պարզելու արատավոր սովորույթից։ Սիրելի ծնողներ, ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ օր օրի բարելավվում են զինծառայության.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11