Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շողակաթում կիրականացվի սուբվենցիոն եւս 3 ծրագիր

Շողակաթում կիրականացվի սուբվենցիոն եւս 3 ծրագիր 14.07.2020

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ջիլ, Դրախտիկ, Ծափաթաղ բնակավայրերում, կգործարկվի 85 կիլովատտ ժամ հզորության արեւային ֆոտովոլտային կայան՝ համայնքի վարչական կառույցների էներգետիկ կարիքները բավարարելու համար, կհիմնանորոգվի Աղբերք բնակավայրի վարչական շենքը եւ կբարեկարգվի շենքի տարածքը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Շողակաթի բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 11 միլիոն 700 հազարը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 6 միլիոն 300 հազարը՝ Շողակաթի համայնքապետարանը: Շողակաթի արեւային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 17 միլիոն 550 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 9 միլիոն 450 հազար դրամը՝ Շողակաթի համայն

Կասֆալտապատվի Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց

Կասֆալտապատվի Չկալովկա համայնքի հրապարակը եւ երեք փողոց 14.07.2020

Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց եւ կենտրոնական հրապարակը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Չկալովկայի փողոցների եւ հրապարակի ասֆալտապատման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 115 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 69 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 46 միլիոն դրամը՝ Չկալովկայի համայնքապետարանը: Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել թիվ 1,2,4 փողոցները եւ հրապարակը՝ շուրջ 1 կիլոմետր 700 մետր երկարությամբ եւ 12 հազար քառակուսի մետր մակերեսով: Սա անգնահատելի նվեր կլինի մեր համայնքի համար, քանի որ Չկալովկայում 1988 թվականից ի վեր ճանապարհների հիմնանորոգման որեւէ աշխատանք չի իրականացվել: Համայնքի բնակչությունն իր երախտագիտությունն է հայտնում ...

Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը

Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը 13.07.2020

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում: Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը: Սարուխան համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է: «Ծրագրով նախպատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան եւ Մանվել Խոստեղյան փողոցներում:Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: ,,,

Աստղաձորի Զորավար Անդրանիկ Փողոցում կկառուցվի լուսավորության ցանց

Աստղաձորի Զորավար Անդրանիկ Փողոցում կկառուցվի լուսավորության ցանց 13.07.2020

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի Զորավար Անդրանիկ փողոցում: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցի լուսավորության ցանցի կառուցման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 9 միլիոն 750 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 5 միլիոն 250 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը: Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունն այն շահել է 8,8 միլիոն դրամով, առաջիկա օրերին հայտնի կլինի նաեւ ծրագրի պայմանագրային արժեքը, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները: «Զորավար Անդրանիկ փողոցը կլուսավորվի 1500 մետր երկրությամբ: Կտեղադրվի 75 լուսատու՝ նրան կից երկրորդական փողոցների մուտքերի հետ միասին: Փողոցն իր գոյության ընթացքում լուսավորվում է առաջին անգամ: Նույն ,,,

Զորակոչիկների հերթական խումբը բանակ ճանապարհվեց Ճամբարակից

Զորակոչիկների հերթական խումբը բանակ ճանապարհվեց Ճամբարակից 13.07.2020

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզային զինվ որական կոմիսարիատի Ճամբարակի բաժանմունքից Հայոց բանակ մեկնեց նորակոչիկների հերթական խումբը։Նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները։ Նորակոչիկներին ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեց մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մենք երկու երազանք ունենք. մեկ, որ դուք ծառայեք ողջ ու առողջ եւ երկրորդ,որ տուն վերադառնաք փառքով ու պատվով ։ Սիրելի նորակոչիկներ, դուք հասակ եք առել մի տարածաշրջանում, որտեղ լավ գիտեն, թե ինչ է նշանակում սահմանների պաշտպանությունը։ Մենք առավել քան համոզված ենք, որ դուք քաջաբար կպաշտպանեք հայրենի երկրի սահմանները, իրար նեցուկ կլինեք ծառայության ընթացքում, հեռու կմնաք միջանձնային հարաբերություններ պարզելու արատավոր սովորույթից։ Սիրելի ծնողներ, ուզում եմ բոլորիդ հավատացնել, որ օր օրի բարելավվում են զինծառայության.

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս 13.07.2020

Հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում իրականացվող ջրատարի արտաքին ցանցի կառուցման շինարարական տեղամաս: Ինչպես տեղում ներկայացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Աղբերքի ջրատարի արտաքին ցանցը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Այն ներառված է Շողակաթ համայնքի Դրախտիկ եւ Ջիլ բնակավայրերի ջրամատակարման համակարգերի կառուցման մեկ ընդհանուր փաթեթում: Ծրագրով երեք բնակավայրերում նախատեսվում է կառուցել խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է մոտ 40 միլիոն 983 հազար դրամ: Շինարակական աշխատանքների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունիսի 22-ին, Աղբերքից: Կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 3200 գծամետր երկարություն եւ շուրջ 8 լիտր վայրկյան հզորություն: Ջիլում կառուցվող խմելու ջրատարի արտաքին ցանցն ունի 500 մետր երկարություն եւ շուրջ 10 լիտր վայրկյան հզորություն: Դրախտիկում խմելու ջրատարի ներքին ցանցը կառուցվելու է 1800 գծամետր երկարությամբ, երեք թաղամասերում: Այն սպասարկելու է շուրջ 60 տնտեսության: «Այս ծրագրի իրականացման արդյունքում երեք բնակավայրերում էլ հիմնովին կարգավորվում է ջրամատակարարման խնդիրը, որն առկա է եղել տասնամյակների ընթացքում: Այսօրվա դրությամբ Աղբերքում արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 80 տոկոսը: Աղբերքում խմելու ջրի մատակարարման համակարգ չկա, մարդիկ ջուրը բերում էին մոտակա բնակավայրերից կամ աղբյուրներից: Նախորդ տարում այստեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվեց խմելու ջրատարի ներքին ցանց, իսկ այս ծրագրով հիմնովին լուծում է տրվում խմելու ջրի մատակարարման խնդրին: Աղբերքում շինարարությունն ավարտելուց հետո շինարարական աշխատանքներն իրականացնող «Շահարտ» կազմակերպությունը աշխատանքները կշարունակի Ջիլում, այնուհետ՝ Դրախտիկում: Շինարարությունը կավարտվի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Առհասարակ, վերջին երկու տարիների ընթացքում Աղբերքում սուբվենցիոն կամ պետական այլ ծրագրերով նկատելի շինարարական աշխատանքներ են իրականացվել ամենատարբեր ոլորտներում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում Աղբերքի գյուղատնտեսական կոոպերատիվը ստացել է նորագույն գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները հարյուրավոր հեկտարների վրա, նախատեսվում է կառուցել հովվի տնակ եւ մակաղատեղի: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է լուսավորության ցանց, հանդիսությունների սրահ: Մարզպետարանի աջակցությամբ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել դպրոցում: Քայլ առ քայլ լուծում ենք տալիս համայնքում կուտակված բազմապիսի հիմնախնդիրներին»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը: Բարդ տեղանքում ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետ Գնել Սանոսյանը քաջալերեց շինարարներին՝ որակյալ եւ արագացված տեմպերով շինարարություն իրականացնելու համար: Մարզպետն անդրադարձավ նաեւ Աղբերքում իրականացված ծրագրերին եւ մյուս հիմնախնդիրների հետ կապված հետագա քայլերին: «Աղբերքում նախորդ տարվա մեր այցի ընթացքում բնակիչները բարձրացրեցին երեք առանցքային հարց, որոնցից առաջինը վերաբերում էր խմելու ջրի մատակարարմանը, երկրորդը՝ դպրոցի շենքի անբարեկարգ վիճակին եւ երրորդը՝ գյուղ մտնող ճանապարհի հիմնանորոգմանը: Այսօրվա դրությամբ բարձրացված խնդիրներից երկուսը լուծված են, մնում է գյուղ մտնող ճանապարհի խնդիրը: Բնական է, որ այս տարի ճանապարհը չենք հասցնի հիմնանորոգել, քանի որ այս պահին ընթանում է Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման խոշոր ծրագիրը, որտեղ պետության կողմից ներդրվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի նաեւ Շողակաթ համայնքի բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Աղբերքի բնակիչների համար: Այս տարի Աղբերք մտնող ճանապարհը գրունտային հարթեցման կենթարկվի Շողակաթ համայնքին պետության կողմից տրամադրված տեխնիկաների միջոցով, իսկ եկող տարվա կամ մոտակա ժամանակների ընթացքում կփորձենք միջոցներ գտնել ճանապարհի հիմնանորոգման համար»,-նշեց մարզպետը: Գնել Սանոսյանը դիտարկեց նաեւ Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում ընթացող շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Ինչպես ներկայացրեցին շինարարության պատասխանատուները՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսի կեսերից: Արդեն տեղադրվել է ասֆալտի ներքին շերտը 7 կիլոմետր երկարությամբ, ամրացվել են կամուրջները: Աշխատանքները հուլիսի 13-ի դրությամբ իրականացվել են մոտ 20 տոկոսով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59